Փաշինյանը կարծում է, որ կրակի դադարեցման մասին մոսկովյան համաձայնության իրականացմանը խոչընդոտում է Թուրքիան

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան շահագրգռված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ, այդ պատճառով Անկարան խոչընդոտում է կրակի դադարեցման մասին Բաքվի և Երևանի կողմից Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես վստահ եմ, որ մինչև հիմա մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, քանի որ կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ հստակ խոչընդոտում են։ Առաջին հերթին դա Թուրքիան է։ Թուրքիան մոսկովյան հայտարարությունը ձախողելու հարցում շահագրգռված է երկու պատճառով․ Թուրքիայի գործողություններին ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելուն։ Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ։ Որոշ ուժեր, և կոնկրետ Թուրքիան, շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա, և նրանք հույս ունեն այդպիսով խարխլել Հարավային Կովկասում ՌԴ հեղինակությունը»,- հայտարարել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ «հարկավոր է աշխատել՝ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»։

«Իհարկե՝ մենք սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ այդ հարցով, և մենք հույս ուենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կսատարեն այդ ջանքերը»,- ասել է նա։