Դիմում եմ մեր զինվորականներին, կտրե՛ք մեզ հարվածող ձեռքը՝ ավելի խորքից ու ցավոտ․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկի՛ն Սեդրակյան, այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարվելու Արցախյան պատերազմի թեմայով։ Նախաձեռնողը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, որոնք այս ընթացքում ապարդյուն կոչ էին անում դադարեցնել կրակը։ Ֆրանսիայի և ՌԴ-ի ջանքերով հրադադարի պայմանավորվածություն եղավ, որը չկատարվեց։ Ի՞նչ նպատակ կարող է ունենալ նիստը, ի՞նչ է ակնկալում Հայաստանը։

-Եկեք ես չասեմ՝ ինչ է ակնկալում Հայաստանը, որովհետև ես ինձ չափազանց թերագնահատում եմ Հայաստանի անունից խոսելու համար, բայց ասեմ՝ ինչ եմ ես սպասում։ Պատասխանեմ՝ ոչինչ, ես այդ նիստից չեմ սպասում ոչինչ։ Պետական մակարդակով մենք ունենք դիրքորոշումներ, ովքեր անտարբեր չեն մեր կրած զրկանքների վերաբերյալ՝ Ավստրիան է, Շվեդիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան մի առանձին գծով է կանգնած, բայց երբ այդ պետությունները մտնում են համատեղ մի կառույց և դառնում  այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին է ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀԱՊԿ-ը, այդ բոլոր անդեմ միջազգային կառույցները՝ ինչ են արել, երբ միջազգային մակարդակում անօրինականություններ են տեղի ունեցել Սիրիայում, Լիբիայում և այլն, նրանք չեն արել ոչինչ։ Դրա համար սպասել, որ որևէ բանաձև կընդունվի կամ եթե ընդունվի անգամ ամենահայանպաստ բանաձևը, այդ բանաձևը կիրականացվի՞ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, էլ չեմ ասում Ադրբեջանի, որը կցորդ է, անիմաստ է սպասել։

-ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է՝ հրադադարի պահպանման հույսերը չեն արդարացել, որպեսզի կրակի հրադադարը աշխատի, պետք է ստեղծվի վերահսկողական մեխանիզմ։ Այս մասով աշխատում են Պաշտպանության նախարարությունը ՀՀ-ի և Ադրբեջանի նախարարությունների հետ։ Գրեթե բոլոր խոշոր խաղացողները, նաև՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան փաստել են, որ Թուրքիան բացասական դեր ունի կոնֆլիկտում՝ աջակցել է կոնֆլիկտի սրմանը, բոլորը փաստել են, որ ահաբեկիչներ են օգտագործվում, կա փաստ, որ Ադրբեջանն է սկսել ագրեսիան՝ տապալելով խաղաղ բանակցությունները։ Հիմա ի՞նչ է արվելու, երբ արդեն այսպիսի փաստեր կան, ի՞նչ սպասել։

-Պատերազմը քսան օրից ավելի շարունակվում է, բայց մենք չենք ունեցել թեկուզ դիվանագիտական նոտաներ, հարաբերությունների խզումներ։ Այդ ո՞նց է՝ Իսրայելի ոտքի մեկ անգամ տրորում են, միանգամից դիվանագիտական կապերը խզում են, շարժ է լինում։ Նույնիսկ Իրանը, որ բարեկամական երկիր է և հակաթուրքական, կրկնում է՝ եթե իրենց սահմաններին բան լինի, կմիջամտեն, բայց  սահմաններին դռոն ընկավ, միջամտե՞ց, չէ։ Թուրքիան մի գազան է, և բոլորին թվում է՝ եթե իրենք ձեռք չտան այդ գազանին, ուրեմն այդ գազանը կխաղաղվի, և ամեն անգամ մի պատառ հող․․․ ինչ կապ ունի Հայաստանից է, Հունաստանից, թե Սիրիայից մի պատառ հող․․․ Իրանն էլ միամիտ է, եթե իրեն թվում է՝ շրջափակման, սանկցիաների մեջ գտնվելու, ընդհանուր նեգատիվ վերաբերմունքի պրագայում  տարածաշրջանում ինքը կարող է առաջ գնալ առանց Հայաստան․․․․ մեզ մնում է մեկ բան՝ էքզիստենցիալ պայքար։ Եթե սա զենքերի պայքար է, ապա մենք պետք է մաքսիմալ երկար կտրենք մեզ հարվածող ձեռքը, գիտե՞ք ինչու, որովհետև մենք ո՛չ ագրեսոր ենք, ո՛չ գազան ենք, մենք դա մեր ամբողջ կյանքով ենք ապացուցել, նայե՛ք Ադրբեջանի ու Թուրքիայի գործառույթները։ Ես ռազմագետ չեմ, ես դիմում եմ մեր զինվորականներին՝ որտեղ որ հարմար է կտրել էդ ձեռքը ավելի երկար ու ցավոտ, խորքից, թող էդտեղից էլ կտրեն։

Մենք փոքր, բայց ստեղծարար ժողովուրդ ենք, որին անընդհատ ուզում են զրկել գոյատևելու և ստեղծելու իրավունքից, մենք իրավունք ունենք պաշտպանվելու, և հազար անգամ մեջ եմ բերել և կրկին ասում եմ Իսրայելի պաշտպանական դոկտրինից՝ եթե ես հարձակվում եմ ինչ-որ մեկի վրա, որ կանխեմ նրա հարձակումը, դա հարձակում չէ, դա պաշտպանություն չէ։ Իսկ մեզ վրա հարձակվում են այնպիսի ֆրոնտներով, որ մեր ինքնապաշտպանության լիմիտները դեռ պահպանվում են, դեռ չենք արել մեր ինքնապաշտպանական գործողությունների գոնե կեսը, այդ կեսին պիտի հասնենք, որ բոլորը հասկանան՝ չի կարելի այդպես անպատիժ և անարգել արևմտյան և ռուսական աշխարհի անսքող անտարբերության ներքո դիտարկել հայկական երկրորդ գենոցիդը։ Մեր պապերը և տատերը շատ միամիտ էին՝ մի մասը լսում էր ռուսական, մյուս մասը՝ արևմտյան հեքիաթները, զենքերը վայր էին դնում, զինադադար էին կնքում հետո գալիս մեզ ջնջում էին, գոնե այդ դասը պատմության պետք է սովորենք։ Եթե որոշել են մեզ ուղարկել պատմության գիրկը՝ մեր չգոյության գիրկը՝ պետք է մեզ հետ տանենք երկու պետություն և մեկ աշխարհակարգ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան