Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ հապաղել․ Փարիզի քաղաքապետ

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ հապաղել։ Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ պատասխանելով ֆրանսիացի պատգամավորների՝ այդ երկրի Ազգային ժողովի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջի մասին հարցին։

«Ես հասկանում եմ խորհրդարանականների մոտեցումը։ Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Սակայն ԱԳ նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խումբը կարող է հնարավորություն ընձեռել վերադառնալ խաղաղությանն ու անվտանգությանը: Այնպես որ՝ ես չեմ ցանկանում խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու՝ Ֆրանսիայի ջանքերը։ Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի շրջանակում ձգտում է դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին: Ես կողմ եմ ինքնորոշմանը՝ որպես անհատ, Հայաստանին պետք է աջակցել այս փորձության և այս պայքարի ընթացքում»,- ասել է Աննա Իդալգոն:

Ֆրանսիացի գործիչը նաև մատնանշել է, որ Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան:

«Ուստի Ալիևի ռեժիմը մեծ պատասխանատվություն է կրում: Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուսաստանցի համանախագահները պետք է որոշեն Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հույս ունեմ, որ ՄԽ-ն հնարավորինս արագ կդադարեցնի հակամարտությունը և բանակցություններ կսկսի՝ տարածաշրջանում տևական և արդար խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Փարիզի քաղաքապետը։