Կորոնավիրուս․ Եվրոպայում պարետային ժամ  է սահմանվել

Լուրեր

05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
Բոլորը

Եվրոպայում նոր սահմանափակումներ են մտցվում այն բանից հետո, ինչ COVID-19-ի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 250 հազարը։ Բելգիայում հոկտեմբերի 19-ին սահմանել են համընդհանուր պարետային ժամ, Շվեյցարիայում պարտադիր են դարձրել փակ տարածքներում դիմակների կրումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ավելի վաղ մանրամասնել է, որ պարետային ժամը գործում է 00:00-ից մինչև 05:00-ն։ Բացի այդ՝ փակ են բոլոր բարերն ու ռեստորանները, այս հաստատություններին թույլատրվում է միայն առաքումով վաճառք իրականացնել։

Շվեյցարիայում արգելել են 15 հոգուց ավելի խմբերով հավաքները։

«Վարակակիրների թվի կտրուկ աճն անհանգստություն է հարուցում։ Սա իրականում վերաբերում է բոլոր տարիքային խմբերին»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս հայտարարել է երկրի մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանելու մասին, այդ թվում՝ մայրաքաղաք Փարիզում։ Արգելվում է փողոց դուրս գալ ժամը 21։00-ից մինչև 06:00-ն։ Սահմանափակման միջոցներն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 17-ից ու կշարունակվեն 4 շաբաթ։

Այս պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 17 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, իսկ մահացություններինը՝ 22 տոկոսը։

Worldometer-ի տվյալների համաձայն՝ վարակակիների ընդհանուր թիվը կազմում է 7․012․156 մարդ։

Տաթև Ֆռանգյան