Ռուսներին սիրաշահելու ժամանակը մինչև պատերազմի սկիզբն էր, հիմա ռուսներից պահանջելու ժամանակն է․ Հմայակ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.03.2026 | 00:15
Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման համար
04.03.2026 | 23:31
«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին
04.03.2026 | 23:15
Ուկրաինան Մերձավոր Արևելք կուղարկի մասնագետներ՝ իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցելու համար
04.03.2026 | 22:55
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.03.2026 | 22:41
«Ամեն ինչ հանգիստ է, հույս ունենք՝ կթռչենք»․ ՀՀ քաղաքացիները սպասում են Մասկատ-Երևան չվերթին
04.03.2026 | 22:29
Իսրայելը հայտարարել է, որ Իրանի վրա ավելի քան 5000 միավոր զինամթերք է նետել
04.03.2026 | 22:14
Ալիևն այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ
04.03.2026 | 21:59
Քիչ հավանական է, որ Թուրքիայի ուղղությամբ իրանական հրթիռի արձակումն ակտիվացնի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը․ Հեգսեթ
04.03.2026 | 21:43
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել
04.03.2026 | 21:30
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Թեժանում է Իրանի և ԱՄՆ-ի, Իսրայելի միջև պատերազմը․ ի՞նչ արդյունքով կավարտվի այն
04.03.2026 | 21:19
Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում
04.03.2026 | 21:13
ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին
04.03.2026 | 21:02
Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.03.2026 | 20:53
4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Փաշինյանը շնորհավորել է հրաձգության Հայաստանի հավաքականին
04.03.2026 | 20:51
ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն 20 օր է՝ շարունակվում է պատերազմը։ Նախկինում գրեթե բոլոր վերլուծաբաններն ասում էին, որ եթե անգամ պատերազմ էլ լինի, այն կլինի կարճատև, միջազգային խաղացողները թույլ չեն տա այս տարածաշրջանում երկար պատերազմ։ Տեսանք, որ դա այդպես չէ։ Ի՞նչը և ո՞վ կարող է դադարեցնել այս պատերազմը։

-Թուրքիան շարունակում է իր սանձարձակ հայատյաց միջամտությունը, որը և դրդում է Ադրբեջանին շարունակելու պատերազմը։ Ադրբեջանը Թուրքիայից ստացել է խոստում, որ շարունակելու դեպքում Թուրքիան կերաշխավորի հայության ոչնչացումը Արցախում։

-Փաստացի մենք տեսանք, որ Ռուսաստանին չի հաջողվում հասնել նրան, որ Մոսկվայում  ձեռք բերված հրադադարը պահպանվի։ Ինչո՞ւ։ Ադրբեջանը միայն շնորհիվ Թուրքիայի՞ է այսքան լկտիացել, թե՞ կան նաև այլ գործոններ։

-Այն գնահատականը, որ տրվում է այս պատերազմին՝ «Proxy War», երբ կողմերը ներկայացնում են իրենց թիկունքին կանգնած տերություններին՝ Թուրքիային և Ռուսաստանին, թյուրիմացություն է։ Որքան շուտ մենք քողազերծենք այս սխալ գնահատականը, այնքան մեծ կլինեն մեր հնարավորությունները այս իսկապես ծանրագույն իրավիճակից դուրս գալու։ Սա «Proxy War» է Ադրբեջանի կողմից, բայց մեր կողմից սա ազատամարտ է, մեր կողմից այս պատերազմը հայրենական է, մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ։ Ընդհակառակը, այս պատերազմը մղում են հեղափոխական երիտասարդները, այն սերունդը, որը երկու տարի առաջ դուրս էր եկել հրապարակներ և հասավ իշխանափոխության, հասավ Սերժի հեռացմանը, այդ սերունդը այսօր իր ուսերի վրա կրում է պատերազմի հիմնական բեռը։ Այդ տղաներն են երկու տարի առաջ զորակոչվել և այնտեղ են այսօր։ Սա հեղափոխական պատերազմ է։ Հին ուժերը, որ ունեն արտաքին աջակցություն, հրահրում են պատերազմ, դա եղել է Ֆրանսիայում հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ում։ Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ։ Սա փորձ է հին ուժերի կողմից հաշվեհարդար տեսնել այն երիտասարդ սերունդների նկատմամբ, որ համարձակություն ունեցավ հեղափոխություն իրականացնել Հայաստանում։

-Ահաբեկիչների առկայության մասին արդեն ավելի հստակ են հնչում մտահոգություններ աշխարհաքաղաքական կենտրոններից։ Բայց ավելի շատ մտահոգվելիք ունի, կարծես, Ռուսաստանը։ Տեսանք Չեչնիայում ահաբեկիչների ներկայություն, նաև Վոլգոգրադում պլանավորված ահաբեկչությունների մասին ինֆորմացիան։ Ահաբեկիչներին չեզոքացնելու ի՞նչ քայլեր պիտի անի Մոսկվան և ինչո՞ւ են ուշանում այդ քայլերը։

-Ճանապարհը մեկն է՝ անհապաղ Հայաստանը պետք է դիմի և՛ Ռուսաստանին, և՛ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և՛ ՀԱՊԿ-ին, որպեսզի փակվի երկինքը։ Այսօր Թուրքիան անթաքույց փորձում է Հայաստանը վերածել Սիրիայի, որովհետև շատ լավ գիտի՝ եթե բախում լինի ռազմական Ռուսաստանի հետ, այդ բախումը լինելու է Հայաստանի և Արցախի տարածքում, և Հայաստանից ու Արցախից կմնա այն, ինչ այսօր մնացել է Սիրիայից։ Մեր վիճակն այսօր կարող է թեթևացնել մի պարզ քայլ, դա այն է, որ մենք հրապարակ հանենք բոլոր այն պայմանագրերը, որ ունենք Ռուսաստանի հետ և պահանջենք, որպեսզի Ռուսաստանը կատարի իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։

Մի քանի տարի առաջ՝ մինչև իշխանափոխությունը Հայաստանում, կնքվել էր պայմանագիր հակաօդային պաշտպանության համակարգի մասին։ Մենք ունենք պայմանագիր, իսկ էդ ո՞նց են անօդաչու թռչող սարքերը մտնում և հասնում Աբովյան։ Այդ իրավիճակից հետո անհրաժեշտ է պահանջել, որպեսզի կատարվեն պայմանագրերը։ Այդ հակաօդային պաշտպանության համակարգի մասին պայմանագիրը կամ փուչ է եղել, կամ այսօր միտումնավոր գործի չի դրվում և մեզ օդից հարվածում  են։ Այսօր երկինքը պետք է փակվի, ինչպես Սիրիայում արվեց, որովհետև հիմնական վնասը երկնքից է տրվում՝ անօդաչուների կողմից։ Սա անհրաժեշտություն է։ Հայաստանը պետք է դիմի այս երեք ատյաններին, որովհետև դրանք մեր իրավունքներն են, բա էլ ինչո՞ւ էինք այդ պայմանագրային երաշխիքներն ստեղծում Ռուսաստանի հետ։ Այսօրն օրհասական է, և դա բարձրաձայնում է մեր վարչապետը։ Մենք շատ խիստ և խրոխտ պետք է պահանջենք՝ ռուսներին սիրաշահելու ժամանակը մինչև պատերազմի սկիզբն էր, հիմա ռուսներից պահանջելու ժամանակն է։ Մենք դաշնակից ենք։

 

Ռոբերտ Անանյան