Բիշքեկում դադարեցվել են բողոքի ցույցերը․ երկրի ղեկավարի լիազորություններն անցել է վարչապետին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում դադարեցվել են բոլոր տեսակի զանգվածային ակցիաներն ու բողոքի ցույցերը։ Այն վայրերը, որտեղ ամեն օր հավաքվում էր մի քանի հազար մարդ, ամայացել են, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բողոքի ցույցերը դադարել են այն բանից հետո, ինչ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ու խորհրդարանի խոսնակ Կանատ Իսաևը  հրաժարական են տվել։ Այժմ երկրի ղեկավարի լիազորություններն անցել են Սադիր Ժապարովին, ի աջակցություն որի ընթանում էին բողոքի ցույցերը։

Հիշեցնենք՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հոկտեմբերի 15-ին հրաժարական է տվել։ Համաձայն երկրի Սահմանադրության՝ նախագահի հրաժարականից հետո նրա լիազորություններն անցնում են խորհրդականի խոսնակին։ Իսկ եթե խոսնակը չի կարող իրականացնել իր պարտականությունները, ապա դրանք անցնում են վարչապետին։

Հավելենք, որ Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև հունվարի 10-ը։ Այս մասին այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները կատարող Սադիր Ժապարովը։