ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է քաղաքացիական վիրավորներին տեսակցելու. ակցիան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.10.2020 | 15:06ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի մոտ այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում էին անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ:
Բողոքի ակցիան ավարտվեց, երբ ակցիայի մասնակիցներն արձանագրեցին՝ իրենց ակցիայի շնորհիվ ՄԱԿ-ի աշխատակիցը գնացել է վիրավորում ստացած քաղաքացիներին տեսակցելու։
Նրանք շեշտեցին, որ իրենց ակցիաները կունենան շարունակական բնույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։