Զինյալները կենդանի չեն հեռանալու այստեղից․ եթե մերոնք էլ չսպանեն, ադրբեջանցիներն են սպանելու․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ հարձակումների ժամանակ օգտագործում է ոչ միայն Թուրքիայի օգնությունը, այլև Թուրքիայի հավաքագրած զինյալներին։ Վարձկանների ներգրավվածության մասին Factor TV-ն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, տեսանյութերում վարձկանները բողոքում են իրենց պայմաններից։ Երբ նրանք Սիրիայից տեղափոխվում են մեր տարածաշրջան, կռվում են Արցախում, ի՞նչ խնդիրների են բախվում։

– Այս զինյալներին 1․500 դոլար են խոստացել, որպեսզի նրանք Արցախում կռվեն մեր ուժերի դեմ։ Ըստ մեզ հանդիպող տեղեկությունների՝ նրանք բողոքում են, որ նախ՝ գումարը նրանց ամբողջությամբ չեն տվել, ընդհանրապես չեն տվել կամ սիմվոլիկ գումար են տվել՝ խոստանալով, որ հետագայում՝ «հաղթանակի» դեպքում ամբողջը կտան։

Բողոքում են պայմաններից, բողոքում են նրանից, որ չեն թողնում նկարահանումներ անել։ Խոստացել են, որ կտան սահմանապահ զորքերի հանդերձանք, և որ նրանք թեժ մարտերի չեն մասնակցի, այլ կիրականացնեն սահմանային օբյեկտների անվտանգության, պաշտպանության ծառայություն։ Բայց նրանց միանգամից տարել են առաջնագիծ։ Բողոքում են, որ սպառազինությունն էլ այնպիսին է, որ չեն կարողանում կռվել։ Պայմաններ, սնունդ, մի խոսքով՝ շատ բաներից են բողոքում։

– Ի՞նչն է դրդում Ադրբեջանին՝ օգտվել այս վարձկանների ծառայությունից։

– Ում որ բերել են, սրանք ունեն ռազմական գործողությունների փորձ, անցել են մի քանի պատերազմ՝ Սիրիա, Լիբիա։ Եվ այս ռազմական գործողությունների փորձը նախ Թուրքիային, ապա և Ադրբեջանին ստիպում է սրանց մեջ տեսնել զինյալներ, որոնք կարող են ուղղակի կռիվ տալ մեր զորքերի դեմ, այսինքն՝ ունակ են ռազմի դաշտում գործելու։ Երկրորդ՝ այս զինյալներին օգտագործելով՝ Ադրբեջանը խուսափում է իր զինվորների շարքերում զոհերի քանակից, սպանվածների քանակից։ Այսինքն՝ այնքան մեծ քանակի սպանվածներ չի տալիս, որքան պետք է տար։

Կան տեղեկություններ, որ նրանք, ամեն դեպքում, ողջ դուրս չեն գա այստեղից։ Կա՛մ մերոնք կսպանեն, կա՛մ եթե թողնեն ամեն ինչ, հետ գնան, ադրբեջանցիները կսպանեն։ Այսինքն՝ մեծ հաշվով գումարն էլ, որ խոստացել են, չեն տալու։

– Աշխարհում հասկանում են, որ վարձկանների օգտագործումն արդեն իսկ վատ է, դա դժկամությամբ է ընդունվում աշխարհում։ Հայաստանը, օգտագործելով այս իրավիճակը, ի՞նչ շահեր կարող է առաջ մղել, ինչի՞ կարող է հասնել։

– Շատ լուրջ, մեծ աշխատանք է պետք տանել՝ ի ցույց դնելու իրական Թուրքիայի և Ադրբեջանի պատկերը, որ այս երկրները 21-րդ դարում ֆինանսավորում են, աջակցում են վարձկաններին և ահաբեկչական կազմակերպություններին՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Եվ մեր գործընկերներին՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս, իրոք պետք է ներկայացնենք իրական պատկերը և փորձենք հասնել նրան, որ լինեն ոչ միայն հայտարարությունների տեսքով մեզ աջակցության կոչեր, այլ նաև լինեն գործնական քայլեր՝ զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական և հավակնոտ ծրագրերը տարածաշրջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան