Քաղաքացիական 33 զոհ, թիրախավորված եկեղեցի, դպրոց, հիվանդանոց. ռազմական հանցագործություններն ու միջազգային կառույցների անհամարժեք արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 5-ը, Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել է մոտ 2․700 գույք ու ենթակառուցվածք։

Մինչև հոկտեմբերի 9-ը զոհվել է 20, վիրավորվել՝ 101 խաղաղ բնակիչ, որոնցից 38-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով։ Վնասվել է 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ, ավելի քան 5․800 մասնավոր սեփականության անշարժ գույք՝ բնակելի տներ, խանութներ և այլն։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ զոհված քաղաքացիների թիվը հասել է 32-ի, վիրավորները՝ 106-ի։

«Պոլոնեզ», «Սմերչ» համակարգեր, LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր և ոչ միայն։ Հենց սրանցով է թշնամին թիրախավորում խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։ Թիրախավորված բնակավայրերի թիվը 120-ից ավելի է։

Այս պահին, նախնական տվյալներով, վիրավոր երեխաները 4-ն են։ Նրանցից մեկը 13-ամյա Ռոբերտն է։ Նա 5 օր կոմայի մեջ էր, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Ռոբերտն ու նրա ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:  Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ստացել, ամենից շատ տուժել է Ռոբերտը: Վիրավոր է նաև եղբայրը՝ 15-ամյա Նարեկը։

2-ամյա Արծվիկն էլ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո է վիրավորվել, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Վնասվածքներ ունի նաև վերջույթների շրջանում։ Ռմբակոծության հետևանքով Արծվիկի 9-ամյա քույրն ու տատիկը մահացել են։

Կիրառված զենքերի և վնասված ենթակառուցվածքների մասին մանրամասները Factor TV-ին ներկայացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Ասաց՝ ռազմական հացագործություններին միջազգային կազմակերպությունների կողմից տրված պատասխանը, մեղմ ասած, բավարար չէ։

Ի դեպ՝ օրեր առաջ Ադրբեջանը խախտեց ինչպես հրադադարի պայմանները, այնպես էլ Ժնևյան կոնվենցիայի պահանջները։

Հումանիտար հրադադարի պայմաններում դիվերսիոն խումբը ներթափանցել էր Հադրութ քաղաք և սպանել 5 քաղաքացիական անձի։ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է կոմիտեի վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան