Հիմա այդ գործողություններն ինձ համար անհասկանալի են. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողների հացադուլի մասին

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Նախորդ անգամ էլ հացադուլը չեմ ողջունել, դա ծայրահեղ քայլ է: Բացի այդ, հիմա այդ գործողություններն ինձ համար անհասկանալի են. անդրադառնալով ուսանողների՝ այսօր հայտարարած հացադուլի ակցիային, ասաց Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, նախորդ անգամ հացադուլի և դասադուլի նման ձևով դադարեցումն ու հիմա նորից այդ ամենի մեկնարկումը կթուլացնի ուսանողների պայքարը. «Դեռ 2008 թվականից ես սրա մասին միշտ ասել եմ՝ հացադուլի ինստիտուտը մենք անընդհատ արժեզրկել ենք: Դա պայքարի լուրջ ինստիտուտ է, մի քանի ժամով կամ օրով հացադուլ անելն ու անհասկանալի, երբեմն ծիծաղելի պատճառով այն դադարեցնելը պայքարի այդ ձևի նկատմամբ թերահավատություն է առաջացրել»:

 

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց, որ նախապես էլ պարզ էր՝ իշխանությունները զիջումների չեն գնա. «Ակնհայտ էր, որ Էդուարդ Շարմազանովը, նախարարները, ԱԺ-ն, նախագահականը, այս հարցում զիջումների չեն գնալու, կամ չնչին էին լինելու այդ զիջումները»:

 

Լիլիթ Շաբոյան