Լավրովի նոր պլանը. Մոսկվան ցանկանում է Արցախում ռուս ռազմական դիտորդներ տեղակայել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կարծիք է հայտնել, թե հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանները կարող են կյանքի կոչվել, եթե ռուս ռազմական դիտորդներն ընդգրկվեն գործընթացում:

Հիշեցնենք՝ հրադադար հաստատվելու էր մարդասիրական նկատառումներով՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտում է առաջին իսկ ժամերից:

Սերգեյ Լավրովը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման մասին: Նա առաջ է քաշել տարածքների փուլային զիջման հայտնի տարբերակը, որին հաջորդելու է Արցախի կարգավիճակի քննարկման հարցը: Հակամարտության դադարեցման այս տարբերակին այսօր անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի ղեկավարն անընդունելի է համարել տարածքների հանձնումը ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարեն Վերանյանը Լավրովի ասուլիսին հաջորդած Փաշինյանի ուղերձին անդրադառնալով, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի ելույթի ժամանակ հնչեց միտք, որ հայկական կողմը տեր է կանգնելու Արցախի ինքնորոշման իրավունքին: Ըստ Վերանյանի՝ «պաշտոնական Երևանը դեմ է Լավրովի այն սցենարին, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկել տարածքների վերադարձից հետո»:

Փորձագետը, անդրադառնալով Լավրովի այն պլանին, որ սկզբնական շրջանում, հրադադարի պայմանները պահպանելու համար, պետք է ընդգրկել ռուս դիտորդների, իսկ հետագայում նաև խաղաղապահների, նշեց, թե այսպիսով Ռուսաստանը ստեղծված իրավիճակից ելնելով իր շահերն է առաջ տանում:

Փորձագետը շեշտում է. առաջարկվող լուծումները չեն տալիս Արցախի բնակչության անվտանգության երկարատև և հստակ երաշխիքներ: Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ նշում է. «Լավրովն այսօր հասկացրեց, որ միայն ռուսական կողմը պետք է լինի դիտորդական առաքելություն իրականացնողը»: Սակայն այստեղ, ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ է ոչ թե Բաքվի, այլ Անկարայի համաձայնությունը:

Բադալյանն ասում է. Թուրքիայի ցանկությունն է Կովկասում լինել այնքան որոշող, որքան ՌԴ-ն, ինչի հետ Մոսկվան համաձայն չէ:

Ի դեպ, պաշտոնական Երևանը դեռ որևէ կերպ չի արձագանքել ռազմական դիտորդներ ներգրավելու տարբերակների շուրջ Լավրովի հայտարարությանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան