Լեզվակռիվ Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների միջև․ Չավուշօղլուն չի կարողացել թաքցնել կատաղությունը

Լուրեր

19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
Բոլորը

Թուրքիայի և Շվեդիայի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնյաները բանավեճի են բռնվել, որը վերաճել է լեզվակռիվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Շվեդիայի իշխանությունների դիրքորոշումը Մերձավոր Արևելքում խնդիրների վերաբերյալ։ Անկարայի դժգոհությունն է հարուցել այն, որ Ստոքհոլմը, իբր, աջակցում է Սիրիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայիններին, ինչպես նաև կոչ է անում Թուրքիային իր զորքերը դուրս բերել Սիրիայի Արաբական Հանրապետությունից։

Թուրք նախարարի վրդովմունքն է հարուցել այն, որ Ստոքհոլմը չի քննադատում Հունաստանի իշխանություններին, որոնք, իբր, դաժան են վարվել փախստականների հետ։

«Կցանկանայի հարցնել, թե ինչի՞ց ելնելով Թուրքիան պետք է հեռանա Սիրիայից կամ նախազգուշացնո՞ւմ եք Թուրքիային։ Եթե այդչափ բծախնդրորեն եք մոտենում մարդու իրավունքների հարցերին, ինչո՞ւ գոնե մեկ անգամ չեք քննադատում Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն։

Ի պատասխան՝ Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Անն Լինդեն հիշեցրել է իր թուրք գործընկերոջը, որ նա իր հյուրն է ու հավելել է, որ չէր ցանկանա բանավիճել։

«Պարզապես հուսով եմ, որ Թուրքիայում բոլորն ունեն հնարավորություն այսպես անկեղծորեն արտահայտվելու, ինչպես Դուք»,- եզրափակել է շվեդ քաղաքական գործիչը։

Տաթև Ֆռանգյան