Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը. ԿԳՄՍՆ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է.

  • Ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում կձևավորվի առանձին խորհուրդ, իսկ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող հաստատությունների դեպքում կգործի միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Համաձայն նախագծի՝ առանձին խորհուրդը բաղկացած է 11, իսկ միացյալ խորհուրդը՝ առավելագույնը 19 անդամից:
  • Ներդնել խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի քան երկու անգամ: Սրանով գործընթացը կդառնա առավել մասնակցային, և ավելի մեծ թվով մանկավարժներ և ծնողներ հնարավորություն կստանան ներգրավվել խորհրդի աշխատանքներում։
  • Ընդլայնել խորհրդում ներգրավվելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև, որ խորհրդի ձևավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների ամբողջությամբ վերաձևավորելու գործընթացներ:

Նշենք, որ ներկայում դպրոցների կառավարման խորհուրդներին վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, դպրոցների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքեր ցույց են տալիս, որ այդ խորհուրդները ոչ միշտ են գործում իբրև դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին և հիմնականում ձևավորվում են մեկ գլխավոր նպատակի՝ տնօրենի ընտրության համար, որն էլ իր հերթին ստվերում է խորհրդի մյուս լիազորությունները։ Տևական ժամանակ դպրոցների կառավարման խորհուրդների մի մասը ներքաշված է եղել նաև քաղաքական, մասնավորապես, ընտրական գործընթացներում, ինչը զգալի բացասական ազդեցություն է թողել այս օղակի արդյունավետ գործունեության վրա։ Փոքրաթիվ բնակչությամբ համայնքների դեպքում առանձին խնդիր է նաև ազգակցական կապերի պարագայում շահերի բախումը բացառելը։