Պատերազմական գոտում աշխատած միջազգային լրագրողները՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Թե ինչով է տարբերվում Ադրբեջանը Հայաստանից, լավագույն կերպով պատմում են այս օրերին Հայաստանում և Արցախում եղած միջազգային լրատվամիջոցների թղթակիցները: Նրանք այդ մասին պատմում են սոցիալական տարբեր հարթակներում, հաճախ էլ՝ ուղիղ եթերում։

Այս օրերին Արցախում պատերազմը լուսաբանող լրագրողներից Տիմոֆեյ Երմակովը, վերադառնալով Մոսկվա, գրել է․

«Ես Մոսկվայում եմ, ողջ և առողջ։ Կարող եմ միայն մի բան հաստատ ասել․ Ադրբեջանն ու Թուրքիան կոնկրետ ինձ համար դարձել են լավագույն դեպքում տարանցիկ երկրներ: Լինել այնտեղ օդանավակայանից հեռու կամ առավել ևս՝ հանգստանալ, կտրականապես բացառում եմ: Տեսածս վայրագություններից հետո այլ բան լինել չի կարող»:

Տելեգրամի իր ալիքում էլ Երմակովը գրել է, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանում նույնիսկ ինտերնետի վճարովի ծառայությունը չի գործում, լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր և լուսաբանել: Համեմատության համար նա նշել է, որ Հայաստանում աշխատում են տասնյակ լրագրողներ աշխարհի տարբեր անկյուններից, WiFi հնարավոր է գտնել նույնիսկ Մարտակերտում և Մարտունիում, իսկ Երևանում ինտերնետի անջատվելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Բլոգերը հարցնում է՝ «տեսնես ինչո՞ւ այսպիսի տարբերություն կա», հետո ինքն իրեն պատասխանում՝ «պարզապես ինչ-որ մեկն աշխարհից ու իր քաղաքացիներից թաքցնելու բան ունի»:

Իսկ թե ինչպես են Ադրբեջանում վարվում լրագրողների հետ, հենց ուղիղ եթերում պատմում է այս օրերին Ադրբեջանում աշխատող սակավաթիվ լրագրողներից մեկը՝ France 24-ի թղթակիցը․

«Մենք չենք կարող հակամարտությունը լուսաբանել այնպես, ինչպես ցանկանում ենք։ Վերահսկում են մեր գործողություններն ու տեղաշարժը, հակամարտությունը լուսաբանելու մեր ազատությունը: Մեզ հետ անընդհատ մի, այսպես ասած, իշխանության կողմից նշանակված դայակ կա, որը մեզ ցուցումներ է տալիս, թե որտեղ նկարենք և ինչ նկարենք: Այդ պատճառով էլ շատ դժվար է ներկայացնել այն, ինչ իրականում տեղի է ունենում»:

Երեկ էլ հայտնի դարձավ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հասարակական կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով:

Ադրբեջանական հաղորդագրության մեջ ասվում է․ «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իրավական օգնության հայց է ուղարկել այն երկրի լիազորված կառույցներին, որի քաղաքացի է հանդիսանում նշված անձը: Կատարվում է հետաքննություն»:

Ադրբեջանի դատախազությանը Սեմյոն Պեգովի պատասխանն այսպիսին է․

«Ես չեմ հասկանում աղմուկի պատճառը։ Էհ, գործ են հարուցել, թող հարուցեն։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, առաջին անգամ չէ, որ ինձ սպառնում են՝ նամակներով և 100-ավոր մեկնաբանություններով։ Ինձ ի՞նչ, թող սպառնան։ Ես քանի անգամ այդ մեկնաբանություններ գրողների հետ հանդիպում եմ նշանակել, այդ թվում՝ Հադրութում, երեկ էի պայմանավորվել հանդիպել ինչ-որ մարդու հետ, նրանցից և ոչ մեկը չեկավ, չհանդիպեց դեմ առ դեմ, ուրիշ տեղերում հանդիպելը ինձ հետաքրքիր չէ։ Ցանկանում եք խոսել, խնդրեմ՝ եկեք հանդիպենք Հադրութում, մատույցներում կամ քաղաքում։ Ի դեպ, այնտեղ իրավիճակը էլի լարված է, ցանկանում են Ալիևի հայտարարությունը կյանքի կոչել։ Այդ հայտարարությունից հետո ես 3 անգամ եղել եմ Հադրութում և այնտեղ ոչ մի ադրբեջանցի զինվորական չի եղել»։

Հիշեցնենք, այն մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղ են այցելում՝ առանց պաշտոնական Բաքվին այդ մասին տեղեկացնելու, անմիջապես հայտարարվում են «պերսոնա նոն գրատա» և ներառվում Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում:

Հայտնի օրինակներից մեկը հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն է, որն այս օրերին կրկին ակտիվորեն դատապարտում է ագրեսորներին։ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն:

«Ես 2011 թվականին տուրիստական նպատակով եղել էի Արցախում, մի քանի տարի հետո էին հիշել այդ մասին։ Ալիևի կազմակերպած խամաճիկային դատավարությունից հետո Բաքվի բանտախցում ես դաժան հարձակման ենթարկվեցի, 4 սրիկա դիմակներով փորձում էին ինձ խեղդելով սպանել։ Ինչ-որ հրաշքով ես ողջ մնացի։ 3 օր անցկացնելով Բաքվի կենտրոնական հիվանդանոցում՝ վախեցած դիկտատորը ինձ ներում շնորհեց և ուղարկեց Իսրայել»,- պատմել է Լապշինը։

Բաքվի վայրագության հետևանքով, բայց արդեն Շուշիում վիրավորում ստացած և հրաշքով փրկված ռուս լրագրողը՝ Յուրի Կոտենոկը, որը դեռ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է՝ «նման դաժանության անգամ Չեչնիայում չէի հանդիպել»։ Նա եկեղեցի էր գնացել, որ Շուշիի Ամենափրկչին ուղղված առաջին հարվածից հետո կատարվածը լուսաբաներ, սակայն եղավ երկրորդ հարվածը։

«Սարսափելի հարված էր։ Արդեն կարծում էի, որ սպանվել եմ։ Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի կանգնել։ Ինձ հետ էր երկրորդ լրագրող Լևոն Արզանովը։ Կանչում էի «Լյովա՜, Լյովա՜»։ Չորս կողմը սարսափելի փոշի էր։ Վազեցին մարդիկ, սկսեցին ինձ դուրս բերել։ Մեքենայով ինձ հիվանդանոց էին տեղափոխում, աղոթում էին ինձ համար։ Իսկ հետո ուշաթափվել եմ։ Ուշքի եմ եկել արդեն այստեղ։ Վերնաշապիկով եմ ծնվել․ ոտքերիս, ձեռքերիս, անգամ սրտիս մեջ միկրոսկոպիկ բեկորներ կան։ Սակայն ասացին՝ ապրել կարելի է։ Վիճակս նորմալ է։ Իմ հանդեպ վերաբերմունքն այստեղ հիասքանչ է»։

Բայց անգամ այսպիսի դեպքերից հետո միջազգային լրատվամիջոցների թղթակիցները շարունակում են գալ և թեժ կետերից լուսաբանել տեղի ունեցածը։ Ավելի քան 50 միջազգային լրատվամիջոց արդեն հավատարմագրված է, շուրջ 200 թղթակից՝ աշխատել, աշխատում կամ պատրաստվում է աշխատել նաև առաջնագծից։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դռները բաց են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան