Կարմիր խաչը հույս է հայտնել, որ հրադադարը ԼՂ-ում կպահպանվի. ՏԱՍՍ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Շուեպը, տեղեկացնում է ТАСС-ը։

«Մենք հույս ունենք, որ կողմերը կհետևեն հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը ու էապես կթեթևացնեն բոլոր տուժածների վիճակը»,- նշել է նա։

ԿԽՄԿ-ն պատրաստ է համագործակցել կողմերի հետ զոհերի մարմինների փոխանակման, ինչպես նաև ռազմագերիների ազատման հարցում, նշել է Շուեպը։ «Սակայն ձևաչափի վերաբերյալ կողմերը պետք է համաձայնության հասնեն։ Մենք շարունակում ենք նրանց հետ քննարկումները՝ ներկայացնելով առաջարկություններ»,- նշել է տարածաշրջանային ղեկավարը։

Նրա խոսքով՝ կողմերը պետք է համաձայնության հասնեն գործառնական և նյութատեխնիկական ապահովման հարցերի շուրջ, ինչպես նաև պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն։ «Բացի այդ, մեր խմբերի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, որպեսզի գործողությունն իրականացնենք»։

Տարածաշրջանային ղեկավարը նշել է, որ առաջիկա ամիսներին տարածաշրջանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգնության կարիք կունենա:․ «Այս նպատակով մենք հրատապ կոչով ենք հանդես եկել լրացուցիչ 9,2 մլն ֆրանկ (10 մլն դոլար) հատկացնելու մարդասիրական գործողությունների համար։ Մենք նաև սկսել ենք ստանալ կառավարությունների կողմից մեծ նվիրատվություններ, և մենք շատ շնորհակալ ենք այդ աջակցության համար»,- եզրափակել է նա։

Թարգմանությունը՝ Անժելա Պողոսյանի