Իսրայելը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը: Դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունների ժամանակ դրանց կիրառման վկայությունների պակաս կա՝ դատական լսումներ սկսելու համար, գրում է Jerusalem Post-ը:

Պարբերականը նշում է, որ Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ Էլի Ջոզեֆը, որն այդ կապակցությամբ նույնիսկ հացադուլ է հայտարարել։

Ակտիվիստը փաստեր է ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանի սպառազինության 60 տոկոսը տարվում է Իսրայելից: Բացի այդ, վկայություններ են ներկայացվել, որ Հայաստանի դեմ ներկա հակամարտության վերսկսումից օրեր առաջ օդային ճանապարհով Իսրայելից Ադրբեջան զենք է տեղափոխվել:

Իսրայելցի ակտիվիստը ներկայացրել է նաև Amnesty International-ի զեկույցն ու վկայությունները՝ հայերին սպանելու նպատակով իսրայելական ԱԹՍ-ների օգտագործման մասին։

Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Էլի Ջոզեֆի ներկայացրած փաստարկները չեն ապացուցում, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ դրանք մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, սակայն «այդ զենքը, գուցե, պահվում է պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով»: