Մեզ ասում են՝ թույն խմեք, մենք թույն խմելու ցանկություն չունենք. Արթուր Սաքունց

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հայաստանում փորձ է արվում մի մասին դարձնել քաղաքական էակ, մյուս մասին՝ ասում են՝ չէ, քաղաքական էակ չեք: Դա շատ տարօրինակ է, որովհետև դա նշանակում է օտարել քաղաքական գործընթացներին մասնակցելուց կամ քաղաքականության վրա ազդելուց և ասել ձեր մանդատների շրջանում եղեք: Մեր մանդատները մեզ տրված են  ի ծնե՝ որպես մարդ»,- այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով մարդու իրավունքներին առնչվող հարցերին, Սաքունց ասաց՝ կա ձևական և բովանդակային մոտեցում:

«Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների պլանի վերաբերյալ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել  է 131 առաջարկություն, որից 101-ը չի ընդունվել, 20-ն ընդունվել է մասնակի: Այդ առաջարկություններն օդից չէին վերցվել,  դրանք եղել են երկարատև քննարկումների, փաստերի արդյունքներում ձևավորված առաջարկություններ, խնդիրներ, որոնք պետք է դրվեին ռազմավարության մեջ»,- նշեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: