Եթե չկարողանանք երկարացնել հրադադարը, այն բացասաբար կանդրադառնա մյուս բոլոր հարցերի վրա․ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
Բոլորը

Անհրաժեշտ է վերիֆիկացիոն մեխանիզմներ մշակել՝ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պատասխանելով այդ մեխանիզմների մասին հարցին՝ նախարարը նշեց, որ այս փուլում նախընտրելի է զերծ մնալ մանրամասներից, քանի որ խորհրդակցություններ են ընթանում:

Նա հիշեցրեց, որ ինչպես հետևում է անցյալ շաբաթվա վերջին Մոսկվայում ընդունված համատեղ եռակողմ հայտարարությունից՝ առաջին քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է․ «Եթե չկարողանանք երկարացնել հրադադարը, այն բացասաբար կանդրադառնա մյուս բոլոր հարցերի վրա»:

Անդրադառնալով Հայաստանին և Արցախին ուղղված մեղադրանքներին՝ Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ հենց հայկական կողմն է պահանջում վերիֆիկացման մեխանիզմներ ներդնել, իսկ Ադրբեջանը, հակառակը, հրաժարվում է:

«Ես չեմ կարող ընդունել հայկական կողմին առաջադրված մեղադրանքները»,- շեշտեց արտգործնախարարը՝ հավելելով, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել և մնում է Հայաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում: