ՌԴ-ն մասնակցում է վերիֆիկացիոն մեխանիզմների մշակմանը, աջակցում են նաև ՄԽ համանախագահները․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես ևս պնդում եմ, որ կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է։ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Պուտինի՝ Բաքվի ու Երևանի գործընկերների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ շոշափվել է նաև վերահսկողության մեխանիզմների հարցը, թե ինչպես է հնարավոր վերահսկել կրակի սպասվող դադարեցումը։ Ինչպես դուք գիտեք, մեր համատեղ հայտարարությունում նշվում է, որ վերահսկողության մեխանիզմի ու կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված սուր իրավիճակը, հաշվի առնելով գերիների, դիերի փոխանակման հարցը՝ չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների մշակման հարցը։ Այդ ուղղությամբ աշխատանք ներկայում տարվում է, Ռուսաստանի Դաշնությունը դրան մասնակցում է, աջակցում են համանախագահները»,- նշեց Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում: