Կառավարության վերանշանակմամբ Կարեն Կարապետյանի դիրքերն ամրապնդվեցի՞ն

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի ներկայացուցիչներին Կառավարության կազմում վերանշանակելը խոսում է այն մասին, որ Կարապետյանի դերը ֆորմալ առումով պահպանվում է, բայց դա չի նշանակում վարչապետի դիրքերի ուժեղացում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով կառավարության նոր կազմին։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով Արտաքին գործերի, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Սփյուռքի, Ֆինանսների նախարարները վերանշանակվել են իրենց նախկին պաշտոններում, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը նշանակվել է իր ավելի վաղ զբաղեցրած՝ Արադարադատության նախարարի պաշտոնում։

«Այնպես չէ, որ որևէ փոփոխություն չեղավ, իհարկե Դավիթ Հարությունյանը կար նաև նախորդ կառավարության կազմում, բայց բավական հետաքրքիր էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնից նրան տեղափոխելը Արդարադատության նախարարի պաշտոնին։ Արդարադատության նախարարի պաշտոնն առավել կարևորվել է հիմա, երբ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները գալիս են առաջնային պլան` թե՛ Հայաստանի իշխանության ներքին դիմակայության, և թե՛ միջազգային կառույցների հետ հարաբերության համատեքստում»,- նշեց Հակոբ Բադալյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ այժմ և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն ՀՀ-ի «առաջ ավելի ուղիղ են դնում կոռուպցիայի հետ կապված խնդիրները»․ «Այս առումով Դավիթ Հարությունյանի վերադարձը Արդարադատության նախարարի պաշտոնին իսկապես հետաքրքիր է՝ նաև հաշվի առնելով այն, որ այդ պաշտոնին համեմատաբար անփորձ Արփինե Հովհաննիսյանին փոխարինում է համակարգում բավական փորձառու և հմուտ գործիչ Դավիթ Հարությունյանը, որը մեծ դերակատարում ունի ընտրական գործընթացի կազմակերպման իրավական հենքի ձևավորման հարցում: Այս առումով, կարծում եմ՝ վերանշանակումն այդքան էլ ստանդարտ գործընթաց չէր»։ Փորձագետի համոզմամբ՝ իշխանությունները փորձում են օգտագործել Դավիթ Հարությունյանի՝ միջազգային կառույցների հետ աշխատանքի փորձը, սակայն դեռ հարց է՝ 2018-ին Դավիթ Հարությունյանը «կծանրացնի Սերժ Սարգսյանի նժարը, թե՞ վարչապետի»։

Քաղաքական մեկնաբանը գտնում է, որ դեռ վաղ է Կարեն Կարապետյանի դերի բարձրացման մասին խոսելը․ «Ավելին՝ կարող ենք նկատել նրա դերի նվազեցման միտումներ՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն ինքն է բավական ակտիվացել, խորհրդարանում ծրագրային ելույթ ունեցավ, նախարարների հետ է հանդիպում, հանձնարարականներ տալիս: Մինչդեռ մինչ ընտրությունները Կարեն Կարապետյանն էր մղված առաջի պլան»,- ընդգծեց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի թիմի ներկայացուցիչներին իրենց պաշտոններում վերանշանակելուն, Բադալյանը նկատեց․ «Իրենց թիմին հիմա չեն հեռացնի, քանի որ վերջիններս պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա՝ առաջիկա մեկ տարվա տնտեսական ցուցանիշների համար, որոնք կարող են մի կողմից լինել Կարեն Կարապետյանի ձեռքի գործիքը 2018-ին՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում, մյուս կողմից՝ հանդիսանալ գործիք` Կարեն Կարապետյանին հարված հասցնելու համար»։

Քաղտեխոնոլոգ Կարեն Քոչարյանը ևս զարմացած չէ Կառավարության կազմում նույն անունների ներկայությունից. «Եթե նույնը չլինեին, այդ ժամանակ կզարմանայի, քանի որ դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վերանշանակելու է Կարեն Կարապետյանին, իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունը փաստացի աշխատեց 6-7 ամիս, զուտ տեխնիկական փոփոխություն պետք է լիներ, ինչը և եղավ․ Արփինե Հովհաննիսյանը եկավ ԱԺ փոխխոսնակ, տեղն ազատվեց, Դավիթ Հարությունյանը նշանակվեց»։

Ինչ վերաբերում է վարչապետի և Սերժ Սարգսյանի հարաբերություններին` 2018-ին իշխանության ղեկին լինելու պայքարում, Կարեն Քոչարյանը նկատեց․ «Ընդհանուր համաձայնության մեջ է, որի կետերն առայժմ կատարվում են, խոսքը Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան պայմանավորվածությունների շրջանակի մասին է։ Ես կարծում եմ, որ այդ պայմանավորվածություններում կա հետևյալը. եթե Կարեն Կարապետյանը հաջողի տնտեսության մեջ, 2018-ին կլինի վարչապետ, եթե չհաջողի՝ կփոխարինվի»։

 

Սեդա Ղուկասյան