Փաշինյանը Մերկելի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ
Քաղաքականություն
11.10.2020 | 21:54Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը տեղեկություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:
Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը: