ՄԱԿ-ում Ադրբեջանին ու Հայաստանին հիշեցրել են մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաշելեն հակամարտող կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հետևել մարդասիրական իրավունքի պահպանմանն ու չթույլատրել քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին վնաս հասցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես հիշեցնում եմ հակամարտող կողմերին այն մասին, որ նրանք պետք է հետևեն իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ համաձայն քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության մասին մարդասիրական օրենքի»,- ընդգծել է պաշտոնյան։

Բաշելեն ընդգծել է, որ կողմերը պետք է ռազմական գործողություններ վարելու ընթացքում հետևեն համաչափության սկզբունքին և «խուսափեն պայթյունային ազդեցությամբ զենքի օգտագործումից, որը խոցման մեծ ուժ կունենա բնակելի շրջաններում»։

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն իր խորը անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ժամանակ կասետային սպառազինության օգտագործման վերաբերյալ։

«Նման ռազմամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է նա՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են Կասետային ռազմամթերքի մասին կոնվենցիան։