Մոսկվայի հանդիպման օրակարգում միայն ռազմական գործողությունների դադարեցման և դիակների փոխանակման հարցերն են. ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
09.10.2020 | 12:47ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,-ասել է նա։