Ցանկացած գործողություն քննադատելը արգելո՞ւմ ենք․ դա կարող է վատ հետևանքներ ունենալ․ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ռազմական դրության ընթացքում սահմանված միջոցառումների խախտման համար պատասխանատվության ենթարկել։

«Մենք, փաստորեն, ցանկացած գործողություն քննադատելն արգելում ենք։ Դա կարող է ունենալ վատ հետևանքներ»,- նման մտահոգություն արտահայտեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ընթերցելով Կառավարության որոշումը, որով «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»։

Պատգամավորի խոսքով՝ օրեր շարունակ ԱԻՆ-ը հայտարարում է, որ տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, բայց քաղաքապետարանը որևէ բան չի անում թաքստոցների տեղը մարդկանց ցույց տալու համար։

«Հիմա եթե ես քննադատում եմ քաղաքապետի ինչ-որ բան չանելը, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն։ Կամ եթե ՏԻՄ մարմիններից մեկը հայտարարում է, որ, օրինակ, զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի այդպիսի բան հրապարակել, էլի ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության։ Եթե ես քննադատեմ, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն… Այսօր բերել եք նախագիծ ու ասում եք՝ պետք է ընդհանրապես արգելել քննադատությունը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: