ԱՄՆ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

«ԱՄՆ-ը, որպես համանախագահ, կմասնակցի հանդիպումներին, որոնք կազմակերպվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության աշխատակիցը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր ԼՂ հակամարտության շուրջ հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցություններ անցկացնելու մասին։

«ԱՄՆ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել, երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողություններն ու սկսեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադարձ լինի բովանդակային բանակցություններին։ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահպանում է երկու կողմին օգնության ցուցաբերումը՝ հակամարտության խաղաղ ու կայուն լուծմանը հասնելու համար»,- հայտարարել է դիվանագետը։

Տաթև Ֆռանգյան