Թուրքիայի հետ լուրջ պարզաբանում պետք է լինի. Ֆրանսիայի ԱԳ նախարարի անդրադարձը ԼՂ հարցին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև,
Փարիզ, 07/10/2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտության իրավիճակն այս պահին չափազանց լուրջ է։ Այդ իսկ պատճառով մեր քաղաքական մոբիլիզացիան շատ ուժեղ է, քանզի, ինչպես գիտեք, 1994թ.-ից ի վեր Ֆրանսիան [որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր] լիազորություն ունիԵԱՀԿ կողմից (…), ինչը հանգեցրեց նրան, որ երեկ երեկոյան իմ գործընկերներ Պոմպեոյի ևԼավրովի հետ համատեղ հաղորդագրությամբ հանդես եկանք, ինչը հնարավոր է զարմանալի թվա, քանի որ մենք հազվադեպ ենք այս ձևաչափով հանդես գալիս եռակողմ հաղորդագրությամբ` կոչ անելով երկուստեք դադարեցնել մարտերը և սկսել
բանակցությունները երեք համանախագահների հետ (…)։

Այն շատ կոշտ հայտարարություն է`ուղղված թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին։ Ցանկանում ենք, որ այն լսելի լինի։ Մեծ թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում` Ադրբեջանի տարածքային փոքր նվաճումների դիմաց, քանի որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային
ձեռքբերման համար, և հակամարտությունը շարունակվում է այս առավոտյան։

Ցանկանում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցի, որ իր շահերից է բխում անհապաղ, առանց նախապայմանների վերջ դնել ռազմական գործողություններին և արդյունավետ մեկնարկել բանակցությունները այն երկրների եռակողմ հովանավորության ներքո, որ նշել էի ավելի վաղ։

Նորույթն է այն, որ առկա է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, ինչը հակամարտության միջազգայնացման սպառնալիք է առաջ բերում, ինչը մենք չենք ցանկանում։

Մենք շատ հստակ արտահայտում ենք մեր կամքն առ այն, որ փոխզիջումը, որը ենթադրում է ցանկացած նախապայմանից հրաժարում, հրադադարի ռեժիմի հարգում և
բանակցությունների վերսկսում, հանգեցնի ընդհանուր դրական լուծման, եթե նույնիսկ դրա համար փոքր-ինչ ժամանակ պահանջվի։ Իմ մասով ասեմ, որ ամենօրյա կապի մեջ ենք կողմերի հետ։ Նույնը կարող եմ ասել իմ ռուս գործընկերոջ և Քարտուղար Պոմպեոյի տեղակալի մասին։

Իրավիճակը շարունակվում է արդեն 11 օր և մինչ այժմ չենք հաջողել [հասնել բանակցությունների սկսմանը]։ Վաղը հանդիպումներ տեղի կունենան Ժնևում, երկուշաբթիօրը կլինեն նաև այլ հանդիպումներ Մոսկվայում։ Մեր ցանկությունն է հանգել բանակցությունների մեկնարկին։

Չենք կարող ասել «ուզում եմ հրադադար, բայց պայմանով որ … », այլապես ոչինչ չի փոխվի: Պետք է վերջ դնել հակամարտությանը, նստել սեղանի շուրջ, քննարկել և ժամանակ տրամադրել` համաձայնության գալու մի իրավիճակի շուրջ, որ կողմերին թույլ կտա նորմալ ապրել:

(…) Ես չեմ փորձում հրաժարվել Մինսկի գործընթացի շրջանակում մեր ստանձնած դերից: Տարբեր հանրային կարծիքներ եմ կարդացել առ այն, որ Ֆրանսիան պետք է մի կողմթողնի անկողմնակալությունը, որ նրան վերապահված է Մինսկի խմբում իր ստանձնած դիրքով: Յուրաքանչյուրը գիտի հայերի հետ պատմական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, սակայն վստահ չեմ, որ սա հայերին ծառայություն մատուցել է:

Ի դեպ, նրանք այդ մասին մեզ չեն էլ խնդրում: Ես ամենօրյա կապի մեջ եմ իմ հայ գործընկերոջ հետ: Իրեն շատ լավ եմ ճանաչում: Նրանք մեզանից դա չեն խնդրում։ Պարոն Փաշինյանը և իմ գործընկեր Արտաքին գործերի նախարարը հորդորում են, որպեսզի Ֆրանսիան իր դերակատարումն ունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի միաժամանակ հաստատվի հրադադարի ռեժիմ և սկսվի բանակցային գործընթաց:

Սխալը, որ գործել ենք երեք կողմերս, ինչպես նաև հայերն ու ադրբեջանցիները, կայանում է նրանում, որ լրջորեն չենք ներգրավվել տարածքների վերաբերյալ բանակցություններում: Եվ հասկանում եմ, երբ ոմանք ասում են, – «հրադադար կհաստատենք, այսքանով կավարտենք, կլինի բաժանարար գիծ
և կձգվի ևս 10 տարի »:

Պետք է բոլորը համոզված լինեն, որ հաստատված է հրադադար և կա տարածքների վերաբերյալ բանակցություններն անհապաղ սկսելու հանձնառություն:
Քաջատեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական քարտեզում միայն վերջինիս հստակ տարածքը չէ, կան նաև հարակից տարածքներ, որ մարտերի առարկա են հանդիսանում:

Վերադառնանք բանակցային սեղանին և սկսենք բանակցությունները հրադադարի հիմքի վրա` ներկայիս կարգավիճակով, պահանջելով արտաքին ուժերից չմիջամտել, նկատի ունենք Թուրքիային՝ հաշվի առնելով, որ պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը տվյալ գոտում, ինչպես նաև զենքի մատակարարումը և, մասնավորապես, որպեսզի տեղափոխված սիրիացի վարձկանները, քանի որ այժմ մենք գրեթե ապացույցներ ունենք, վերադառնան
այնտեղ, որտեղից եկել են:

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչությանը, ճշմարիտ է, որ հակամարտությունը ընթանում է, ռմբակոծությունները շարունակվում են, մասնավորապես հրետակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցնում է արտագաղթի, շատ բարդ իրավիճակների։ Կրկնում ենք, որ պատերազմի օրենքներն արգելում են քաղաքացիական անձանց խոցումը։ Այդ մասին հիշեցնում ենք երկու կողմերին էլ, երբ պատերազմ է սկսվում, երկու կողմերն էլ գործում են, և մենք ուզում ենք, որ նրանք կարողանան մի այնպիսիհանգուցալուծման գալ, որը թույլ կտա խուսափել խաղաղ բնակչության դեմ ագրեսիայից:

Մասնակցում ենք նաև հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին` օժանդակելու դժվարին կացության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Անհրաժեշտ է վերջ դնել էսկալացիային, դա՛ է մեր պահանջը, և դիվանագիտական դերը կայանում է նրանում, որպեսզի այդ մասին իրազեկվի կողմերին և ճնշում գործադրվի կողմերից յուրաքանչյուրի վրա` բանակցություններն սկսելու համար լուծում գտնելու նպատակով։ (…)

Ցանկանում եմ, որ այսօր ընթացող բանակցային վարկածները հանգեցնեն իրական քննարկման: Մենք հասկանում ենք [պատգամավորներ Կլապոյի և Տեսիեի] հայերի հանդեպ զորակցությունը: Թուրքիայի հետ լուրջ պարզաբանում պետք է լինի: Ունենք զայրացնող և հակամարտային մի շարք կուտակվող խնդրո առարկաներ։ (…) Դուք ունեք Լիբիայի հարցը (…), կա սիրիական հարցը, ունեք իրաքյան հարցը, որը նոր է, ունեք Լեռնային Ղարաբաղի հարցը, ունեք արևելյան միջերկրածովյան հարցը, սա արդեն իսկ շատ է: Օրեր առաջ

Հանրապետության Նախագահը զրուցել է պրն Էրդողանի հետ, առաջիկայում ես կխոսեմ իմ գործընկեր Չավուշօղլուի հետ(…)։ Հարաբերությունները «բուռն» են, այդ մասին բարձրաձայնում եմ, քանզի հանրության առջև եմ: Այս ամուր երկխոսությունը ծավալելու համար անհրաժեշտ է, որ Եվրամիությունը միասնական լինի, մեր եվրոպացի գործընկերները նույն դինամիկայով առաջնորդվեն: