ՀԱՊԿ-ն արձանագրում է ԼՂ հակամարտության գոտի Սիրիայից զինյալների փոխադրումը․ Ստանիսլավ Զաս

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) արձանագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Սիրիայից զինյալների փոխադրումը, սակայն առայժմ դժվար է գնահատել մասշտաբները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ինձ համար հիմա դժվար է դատել ղարաբաղյան հակամարտության գոտի զինյալների փոխադրման ծավալներն ու կազմակերպումը։ Ամենայն հավանականությամբ՝ դա կա, այնտեղ զինյալներ են հայտնվում։ Իհարկե՝ դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը, սա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,- ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում իրավունք ունի գործել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի իր մանդատի շրջանակում։

«Եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ մանդատի շրջանակում, ապա դրա լիակատար իրավունքն ունի։ Եթե դուրս է գալիս այդ շրջանակից, մենք դա չենք ողջունում»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն ողջունում է միայն այն երկրների մասնակցությունը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբում են, և այն լիազորությունների շրջանակում, որոնք տրվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։

«Այդ հակամարտությունում այլ կողմերի ներգրավվածությունը համարում ենք ոչ արդյունավետ»,- ասել է Զասը։