Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը և մարդկային կորուստները ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ Ավագ Ավանեսյանը ելույթը ՎԶԵԲ-ի նիստին

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ հոկտեմբերի 5-ից մեկնարկած տարեկան ժողովի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հեռավար կարգով կայացել է Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ, հաստատվել է Բանկի հաշվետվությունը:

«Լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին մեր երկրի անդամակցությունից ի վեր առաջին անգամ է Հայաստանի ներկայացուցիչն ընտրվում Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: Հիշեցնենք նաև, որ 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:

ՎԶԵԲ տարեկան ժողում Հայաստանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը: Վերջինս հանդես է եկել 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի և ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով:

Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը և դրա արդյունքում երկարատև վերականգման խնդիրներին»,- տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ելույթի տեքստը

Մեծարգո պարոն Նախագահող

Հարգելի պարոն Նախագահ

Անվանի կառավարիչներ և պատվիրակներ

Տիկնայք և պարոնայք

Պատիվ և մեծ հաճույք է ներկա գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 2020 թվականի տարեկան ժողովին և Հայաստանի Հանրապետության անունից դիմել ձեզ: Նախ ուզում եմ շնորհակալական խոսք հղել ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնակատար պարոն Յուրգեն Ռիգտերինքին, ինչպես նաև կառավարման թիմին՝ այսպիսի անկայուն ժամանակներում տարեկան ժողովը կազմակերպելու ջանքերի համար: Ցանկանում եմ նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տնօրենների կազմին՝ ավարտված տարվա համար:

Մենք նաև գնահատում ենք 2021-2025 թվականների Ռազմավարության և կապիտալի շրջանակի մշակման ջանքերը, մեր աջակցությունն ենք հայտնում Ռազմավարության և կապիտալի շրջանակին և հուսով ենք, որ բանկի ապացուցված արդյունավետությունը հնարավոր կդարձնի նախանշված նպատակները:

Հարգելի գրծընկերներ

Կարծում ենք, որ ներկայիս ընդգրկման երկրներում բանկի ներգրավվածությունն ավելի նախընտրելի ռազմավարություն է, որը կնպաստի վերոհիշյալ նպատակներին՝ նոր ծագող խոցելի կողմերի լուծման և հետկորոնավիրուսային վերականգնմանն աջակցելու համար, գուցե հարկ լինի ավելի շատ արտոնյալ ռեսուրսներ հատկացնել այն շրջաններին, որոնք առավելապես են տուժել, այս հնարավորությունը պետք է ուսումնասիրվի և գնահատվի:

Մենք նաև ողջունում ենք ՎԶԵԲ-ի արագ արձագանքը COVID-19 համաճարակի մարտահրավերներին: Բայց արագ արձագանքման օրակարգից զատ, մենք խորապես հավատում ենք, որ երկարաժամկետ վերականգնումն ու աճը հնարավոր կլինի ձեռք բերել տեխնոլոգիական փոփոխությունների, նորարարության, զարգացման և միջազգային արժեշղթաների խորացման միջոցով: Այս առումով չի կարելի գերագնահատել միջազգային ֆինանսական հաստատությունների և, մասնավորապես, ՎԶԵԲ-ի դերն ու ներկայիս ներդրումը:

Տիկնայք և պարոնայք

Մինչ մենք խոսում ենք համընդհանուր բարգավաճման և կայուն ապագայի աճի և արդյունավետ անցումային շրջանի մասին, որը մեզ սպասում է համաճարակի հաղթահարումից հետո, մինչ մենք խոսում ենք համագործակցության և ընդգրկվածության մասին, արդեն տասն օր է, ինչ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը պայքարում է հանուն կյանքի գոյության իրավունքի:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիան, որը թափ է հավաքել Թուրքիայի լիակատար և անմիջական աջակցությամբ և ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներով, վտանգել է ողջ տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիայից և Լիբիայից ժամանած օտարերկրյա ահաբեկչները: Արցախի ժողովուրդը պաշտպանում է ոչ միայն իր անվտանգությունը, այլև պայքարում է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար, նա դիմակայում է ահաբեկչությանը, բռնությանն ու ճնշումներին:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերին՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են լայնածավալ ագրեսիան:

Խաղաղ բնակավայրերի դիտավորյալ ոչնչացումը և մարդկային կորուստները ծայրահեղ վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Բացասական հետևանքները, ցավոք, խորը և տևական կլինեն՝ պահանջելով մեղմման և հաղթահարման համար լայնածավալ քաղաքական և տնտեսական մոբիլիզացիա: Հակամարտության միայն խաղաղ լուծում ունենալու անհապաղ ընկալումը կենսական նշանակություն ունի, հակառակ դեպքում տարածաշրջանը կհայտնվի հումանիտար ճգնաժամի եզրին:

Հարգելի գրծընկերներ

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում այս կազմակերպության հիմնադիր սկզբունքներին: Մենք կապահովենք, որ ներկայիս մարտահրավերները մեզ չշեղեն աճի կանխորոշված ​​ընթացքից և ընդհանուր բարգավաճումից, մենք ակնկալում ենք ավելի արդյունավետ համագործակցություն և դրական ձեռքբերումներ:

Շնորհակալություն