Ադրբեջանի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Հայկո Մաասը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մաասը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի լարվածության վերաբերյալ և ընդգծել խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը։ Բայրամովն էլ հայտարարել է, թե հայկական կողմը, իբր, հրետակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու օբյեկտները։

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասնը Բունդեսթագում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցերին՝ հայտարարելով, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի ճնշումը Բաքվի նկատմամբ։

«Այսօր երեկոյան ես կրկին կխոսեմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մինչ օրս իրականացված բանակցություններն առնվազն օգնել են ստանալ հայկական կողմի՝ կրակի դադարեցման մասին պատրաստակամության ազդանշան, ինչը մինչ այս պահը հնարավոր չի եղել Ադրբեջանի պարագայում»,- ասել է նա։