Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել է Ղարաբաղում առկա իրավիճակը. ՌԻԱ Նովոստի
Քաղաքականություն
07.10.2020 | 23:40Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: