Նարիշկինի հայտարարությանը` Սիրիայում ահաբեկիչների հետ կապված, գուցե գործողություններ են հաջորդել. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

11 օր անց Վլադիմիր Պուտինը հստակ հնչեցրեց, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք և մենք պայմանագրային պարտավորություններ ունենք: Դրանից առաջ ՌԴ տարբեր պաշտոնյաներ արտահայտել էին պաշտոնական տեսակետներ, իսկ երեկ կարևոր հայտարարություն արեց Ռուաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որը հաստատեց՝ Արցախյան պատերազմի մեջ հակառակորդն օգտագործում է տեռորիստական խմբեր, որոնք Թուրքիայից ուղարկվում են Արցախի հակամարտության գոտի: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

Ռուսական պետական հեռուստաընկերության հետ զրույցում Պուտինը նշել էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Նա, սակայն, շրջանցել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պարտավորությունները:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, սակայն, Պուտինի կողմից չի շրջանցվել 102-րդ ռազմաբազան. «Դրա մասին իմաստ չկա խոսելու, որովհետև դրանք արձանագրված են համապատասխան պայմանագրի մեջ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, 102-րդ ռազմաբազան իր առջև դրված պարտավորությունները կկատարի: Պարոն Պուտինը երբ խոսում է միջազգային պարտավորություններից, դրա մեջ մտնում է նաև 102-րդ ռազմաբազայի կրառումը»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, որ ռազմական գործողություններին ադրբեջանական կողմը ներգրավել է ահաբեկիչների:

«Նարիշկինի հայտարարությունից հետո Սիրիայում ահաբեկիչների հետ կապված գործողություններ, գուցե, եղել են, և դրանով է պայմանավորված իրենց այսօրվա ոչ ակտիվ գործողությունները: Ահաբեկիչներն ադրբեջանական բանակի հիմնական սնուցող գործոններն էր»,- ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան