ՄԻՊ-ին դիմած անձի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետայինզինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացվել է համատեղ աշխատանք:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմումատուին ՀՀ քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են:

Ձեռք բերված տեղեկություններն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու նպատակով:

Արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու  հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է: