Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտության մասին

Լուրեր

05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում նորությունն այն է, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածություն։ Այն սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը, որից մենք ամեն կերպ ձգտում ենք խուսափել»,- հայտարարել է Լը Դրիանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան մեկ անգամ չէ, որ հայտնել է իր դիրքորոշումը։

«Բոլոր կողմերը պիտի գիտակցեն, որ հարկավոր է հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց որևէ նախապայմանների և բանակցություններ սկսել։ Դա կբերի դրական արդյունքի, եթե նույնիսկ զգալի ժամանակ է պահանջվում։ Պետք է ապահովել կրակի դադարեցումն ու նստել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նա նաև շեշտել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ տագնապալի է, և Ֆրանսիան կենտրոնացնում է ուժերը՝ կարգավորման հասնելու համար, քանի որ Մինսկի խմբի համանախագահ է։

Լը Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ամեն օր սերտ շփումների մեջ է հակամարտության տարբեր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ։

Էմմա Չոբանյան