Մեր պարգևավճարները կփոխանցենք մեր զինվորներին ու Զինված ուժերին. Արամ Խաչատրյան

Լուրեր

05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միայն այսօրվա մեր զինվորը կարող է զսպել Թուրքիային և Ադրբեջանին։ Այսօր խորհրդարանում այս տեսակետը հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների գործունեությունը ևս շատ կարևոր է. «Հույսներս պետք է դնենք մեր բանակի և դիվանագիտական կորպուսի վրա, համոզված եմ՝ երկու կողմերն էլ իրենց գործը փայլուն կատարում են»:

Այն, որ արդրբեջանական կողմից կռվում են նաև վարձկաններ, պատգամավորն ասում է՝ միայն Արցախի խնդիրը չէ. «Սա գոյատևման ճակատամարտ է և համոզաած եմ՝ մենք հաղթած ենք դուրս գալու»:

Պատգամավորն այս փուլում դրական է գնահատում գործընկեր երկրների և միջազգային հանրության արձագանքը: Խաչատրյանն ասաց՝ 14 տարի ծառայել է Հայոց բանակում և այսօր էլ պատրաստ է մեկնել ռազմաճակատ, ինչպես քաղաքական թիմով դա արել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմում: Ինչ վերաբերում է վարչապետի հնչեցրած մարտակոչին՝ ուղղված վերջին մեկ տարում զորացրված տղաներին, պատգամավորն ասաց՝ այս առումով քննադատություններ չի լսել, տեսել է միայն պատրաստակամություն: Ինչ վերաբերում է անձամբ պատգամավորների կողմից տրվող աջակցությանն այս իրավիճակում՝ Խաչատրյանն ասաց. «Մեր պարգևավճարները կփոխանցենք մեր զինվորներին ու Զինված ուժերին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան