Ալիևը Մոսկվայի միջոցով զինադադար կխնդրի, եթե մեր բանակը երկու օր էլ հաջողություններ ունենա․Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
12.10.2026 | 14:37
ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը 
12.10.2026 | 14:30
29 տարով՝ 240 մլն դոլարի վարկ․ ԱԺ-ն քննարկում է տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:23
Թրամփի հատուկ բանագնացները հետաձգել են Մոսկվա այցը․ Axios
12.10.2026 | 14:17
Իրանից շուրջ 70 կգ «մարիխուաննա» է տեղափոխվել Հայաստան․ 2 անձ կալանավորվել է
12.10.2026 | 14:08
Իշաոտնուկների վրա բերենք նախագահներին նստացնե՞նք․ պարո՛ն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք․ Տարոն Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:00
Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզո՞ւմ, տոմս առնենք Կալուգա թռե՛ք, Կալուգան տեսեք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, պատերազմի 11-րդ օրը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի, դրանք կատարելու է։ Պուտինը նշեց նաև՝ Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում՝ կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

– Նախ ուզում եմ ասել՝ մեր ժողովուրդն իմանա, որ մեր բանակը փայլուն կռվում է, հերոս են մեր զինվորներն ու սպաները։ Դուք գիտեք՝ լինում են շատ ծանր պահեր, դա օբյեկտիվ է ու հասկանալի, քանի որ թշնամուն աջակցում է Թուրքիան, բայց մեր բանակը փայլուն կատարում է իր գործողությունները, իր գլխավոր նպատակները՝ պաշտպանել հայ ժողովրդին և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Ցավոք, ունենք կորուստներ, բայց նահատակված զինվորների հարազատները պետք է իմանան, որ ունեն հերոսներ։

Հիմա՝ Ռուսաստանի արձագանքի մասին․ գիտեք՝ Ռուսաստանի արձագանքը բավականին ուշացած է, ուրախ եմ՝ եղավ հայատարարություն, բայց բավականին ուշացած է։ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի ելույթներից հետո նոր-նոր Պուտինը շարժվեց։ Ինքը շատ մտահոգված է, դա դրական է, բայց մի քիչ ուշացումով է։ Ես ուզում եմ զգուշացնել Ռուսաստանին՝ այս վարձկաններին բերեցին ոչ միայն հայերի դեմ, այլ Թուրքիան է բերում, ում համար հիմա Ադրբեջանը իր նահանգներից մեկն է։ Ու իրենք բերում են ահաբեկիչներին հենց Ռուսաստանն ապակայունացնելու համար, իրենք՝ Թուրքիայի զինվորականները, շատ լավ հասկանում են, որ այդ վարձկանները Ղարաբաղի սարերում ոչ մի բան չեն կարող անել, ոչ մի բանով օգտակար չեն կարող լինել, իրենց բերում են Ռուսաստանի համար։ Բարեբախտաբար՝ սկսեցին հասկանալ, բայց, ինչպես ասացի, մի քիչ ուշացումով։ Ես չեմ բացառում, որ այսօրվա պահին ահաբեկիչների մի խումբ գտնվում է Դաղստանում, Ռուսաստանում կամ Օսիայում։

– Արցախի հարավային ուղղությամբ այսօր հակառակորդը գրոհել է մեծ ուժերով, Պաշտպանության բանակը հասցրել է հուժկու հարված, գլխովին ջախջախվել է հակառակորդի երեք բրիգադ՝ իր տեխնիկայով, մարդուժով՝ 60 դիակ թողել են դաշտում։ Բանակը հյուսիսային ուղղությամբ դիրքեր է ազատագրել, հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը։ Պատերազմի դադարեցման հեռանկար տեսնու՞մ եք։ 

– Ես ասել եմ, որ այս պատերազմը կտևի մեկից երկու շաբաթ, ո՛չ ավելին։ Իհարկե, կա նաև հավանականություն, որ շարունակվի, այս պատերազմը ինտենսիվ, ժամանակակից ու դաժան պատերազմ է, 1990-ական թվականների պատերազմը չի՝ ինքնաձիգով, և երբ ամենամեծ զենքը տանկն էր։ Հիմա անօդաչու թռչող սարքեր են, կան ռազմական կործանիչներ և այլն, ու այստեղ է, որ կորուստների թիվն է մեծ, ինչի մասին մտածում է նաև Ադրբեջանը։ Ալիևը հրաժարվում է դիակները հավաքել, քանի որ եթե հինգ հազար և ավելի մահացածների դի բերի, հանձնի ծնողներին, պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանում ինչ բունտ է բարձրանալու։ Մարդիկ չեն ասելու՝ ինչի համար են կռվում, Ղարաբաղն իրենցը չի, իրենք գիտեն դա, և դա է կարևորը։ Դա է պատճառը, որ Ալիևն էլ հասկանում է՝ եթե շատ ձգվի պատերազմը, շատ վատ կլինի, մեր զորքը կարագացնի այդ պրոցեսները։ Ալիևը Մոսկվայի միջոցով զինադադար կխնդրի, եթե մեր բանակը երկու օր էլ հաջողություններ ունենա, ու իր լկտի խոսելը՝ «ներողություն կխնդրի», «զորքեր հանել», հօդս կցնդի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան