Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի հանդեպ․ Պեսկով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանը, ՀԱՊԿ շրջանակում իրականացնելով  իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության ապահովման առումով պարտավորությունների կատարումը ենթադրում է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է որևէ ագրեսիայի՝ արտաքինից հարձակման, այդ դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով հարցին, թե ո՞ր դեպքում է Ռուսաստանը պատրաստ իր զինվորականներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ընդգծել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններից։

«Այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի մասին, նախագահը հստակ պարզաբանել և սահմանազատել է այդ երկու հարցերը, ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,- պարզաբանել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ չկան, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ են իրականացվում։