Հայ ազգը կրկին էթնիկ զտման վտանգի տակ է․ ժամանակն է ճանաչել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը.The American Conservative

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Հարավային Կովկասում ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել ընդդեմ  Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի: Տարածաշրջանը հայտնի է նաև Արցախ անվամբ։ Իրականացնելով իրենց գրոհը՝ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական անգամ վտանգի տակ են դրել Հայաստանի ու Արցախի գոյությունը, գրում է The American Conservative։

Ընդդեմ հայերի ռազմական գործողություններն իրականացնում են ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան. Թուրքիան հակամարտության գոտի է ուղարկել շուրջ 1 000 սիրիացի ջիհադիստի, որոնք մարտնչում են հայերի դեմ։ Պարբերականը շեշտում է, որ այս մասին հայտնում են հենց սիրիացի վարձկանները։ Ֆրանսիան ու Ռուսաստանը ևս Անկարային մեղադրում են Արցախ սիրիացի ջիհադիստներ ուղարկելու համար։

Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց բնակչությունը միասին վերցված գերազանցում է 100 միլիոնը, կրկին հարվածներ են հասցնում երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանին։ Նրանք օգտագործում են ժամանակակից զենք ու զինամթերք իրենց վաղեմի նպատակին հասնելու համար՝ տարածաշրջանում հայերի էթնիկ զտման համար։

Պարբերականը նշում է, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ և հենց այս պատճառով էլ, այն է՛լ ավելի խոցելի է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի դեմ։ Ժամանակն է, որպեսզի Արևմուտքը պաշտոնապես ճանաչի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որպեսզի կանգնեցնի Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան։