Ռուս խաղաղապահների ներկայությունը, գոնե առայժմ, իրատեսական չէ. Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան հակամարտության հարցում բոլոր լուրջ սուբյեկտների շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, որովհետև ո՛չ Թուրքիայի մասնակցությունը, ո՛չ ահաբեկիչների ներկայությունը մեր տարածաշրջանում բոլորովին չեն համապատասխանում ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերին: Կա իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատական: Իսկ թե ինչպիսի գործողություններ կձեռնարկվեն, դա արդեն այդ երկրների պատասխանատվությունն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանը:

«Գոյություն ունի շատ լայն գործիքակազմ՝ և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, դա կարող է լինել հայտարարություններից մինչև պատժամիջոցներ»,- նշեց Զոլյանը՝ հավելելով, որ պատերազմը կանգնեցվում է ոչ միայն դիվանագիտական միջոցներով, այլև, առաջին հերթին, ռազմական հաջողություններով:

Զոլյանը համոզմունք հայտնեց, որ պատերազմն ավարտվելու է Ալիևին և Էրդողանին ոչ ձեռնտու պայմաններով:

Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականությանը, պատգամավորն ընդգծեց, որ խաղաղապահների մասին վաղուց է խոսվում՝ սկսած Ղարաբաղյան առաջին պատերազմից, բայց եթե մինչև հիմա նման բան տեղի չի ունեցել, նշանակում է՝ ռուս խաղաղպահների ներկայությունը, գոնե առայժմ, իրատեսական չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: