ՊՆ-ն զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանների խնդիրը «գալոչկայի համար» է լուծում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց բնակարանի կարիքավոր զոհված (մահացած), առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին հատկացնել բնակարան կամ դրանց գնման վկայագրեր: 51 բնակարան և 172 վկայագիր տրամադրելու նպատակով հատկացվել է 1.5 մլրդ դրամ: Ու եթե միլիարդը բարեհունչ է, ապա մասերի բաժանելով՝ ծիծաղելի թիվ է ստացվում: 587 մլն դրամ է հատկացվել 51 բնակարանների ձեռք բերման համար, միջինացված՝ յուրաքանչյուր բնակարանին 11 մլն 515 հազար դրամ, որը կազմում է 24 հազար դոլար: 912 մլն 740,0 հազար դրամ է հատկացվել 172 վկայագրերի համար, այսինքն՝ մեկ վկայագրի համար՝ 5 մլն 306 հազար 627 դրամ կամ 11 հազար դոլար:

Բայց նկատի ունենանք, որ պետք է հատկացվեն 1-3 սենյականոց բնակարաններ, ինչը նշանակում է, որ մեկ սենյականոցի համար 5 մլն դրամից շատ ավելի քիչ է նախատեսված: Ընդ որում, սա Երևանի համար է ու դժվար է պատկերացնել, որ 11 հազար դոլարով հնարավոր է Երևանում բնակարան գնել:

Ըստ ՊՆ հիմնավորման՝ հիմք են ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված 2017թ-ի 3-րդ եռամսյակի ընթացքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները: Նման միջին գին, սակայն, գոյություն ունենալ չի կարող: Զարմանալի է նաև, թե ինչու է վկայագրի համար կիսով չափ քիչ գումար նախատեսված, քան պատրաստի բնակարան տալու գումարն է:

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, ՊՆ-ում վկայագրեր հանձնելու ժամանակ շահառուները դժգոհեցին գումարի չափից: Նախարարն ինքն էլ նշեց, որ հասկանում է՝ հեշտ չէ բնակարան գտնել այդ գումարով, այն էլ՝ բարվոք վիճակում գտնվող բնակարան:

Ո՞րն է ավելի խելամիտ՝ 2000 շահառուի աստիճանաբար ապահովել բնակարանո՞վ, թե՞ կանգնեցնել նոր անորոշության առաջ՝ տալով բնակարանի ընդամենը տանիքը կառուցելու գումար: Արդյո՞ք հնարավոր չէր խնդիրը լուծել դանդաղ, բայց լիարժեք: ՊՆ-ում հանդիպելով շահառուներին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, թե պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև։ Արդյո՞ք սա պարտքը հատուցելու ամենալավ տարբերակն է:

Սևակ Հակոբյան