Ինչու՞ են աշխարհահռչակ աստղերն իրենց էջերից հեռացնում Հայաստանին ու Արցախին աջակցող հրապարակումները

Լուրեր

12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիներից շատերը գրառումներ են կատարել սոցցանցերի իրենց էջերում` զորակցություն հայտնելով Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։

Նրանցից մի քանիսը, սակայն, անհասկանալի պատճառներով հեռացրել են հայամետ հրապարակումները։

Այսպես, հոկտեմբերի 5-ին բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ սըր Էլթոն Ջոնն Ինստագրամի իր էջում կարմիր քառակուսի պատկերող լուսանկար էր տեղադրել՝ խաղաղություն պահանջելով Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար։ Նա գրել էր․ «Ես այսօր միանում եմ մյուսներին՝ հրապարակելով այս կարմիր քառակուսին, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում Հայաստանի համար։ 2018 թվականի մայիսին ես այցելել եմ այս գեղեցիկ երկիրն ու հայերի կողմից շրջապատվել բարությամբ ու մարդասիրությամբ։ Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, երկու կողմից էլ զոհեր կան։ Հայերը գեղեցիկ մարդիկ են, նրանք արժանի են հարատև խաղաղության՝ երկարատև պատմական հալածանքից հետո»։

Հրապարակման հաջորդ օրը, սակայն, Էլթոն Ջոնը հեռացրել է այն՝ փոխարենը տեղադրելով խաղաղության նշան պատկերող լուսանկար, որին կից արել հետևյալ գրառումը․ «Խորապես վրդովվեցի՝ տեսնելով, որ երկար խաղաղ տարիներից հետո տարածաշրջանում ռազմական բախում է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինքս այցելել եմ երկու երկրներն էլ, և ինձ այնտեղ այնքան ջերմ են ընդունել: Ցավալի է, որ երկու կողմերից էլ շատ զոհեր են եղել։ Սիրտս կտոր-կտոր է լինում տուժած ընտանիքների համար: Երկու երկրների համար էլ աղոթում եմ, որ բռնությունները դադարեն»։

Հավելենք՝ Էլթոն Ջոնի առաջին հրապարակումից հետո ադրբեջանցի օգտատերերը նրան ամոթանք էինք տալիս և մեկնաբանություններում Ադրբեջանի դրոշներով ու ադրբեջանական կողմին սատարող բազմաթիվ գրություններ թողնում։

«Հայամետ» հրապարակում նաև կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի կինը` մոդել Հայլի Բիբերն էր արել՝ Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում կիսվելով մեկ այլ օգտատիրոջ հրապարակած լուսանկարով, որտեղ Հայաստանի դրոշն էր՝ «ուժեղ Արցախ» և «պաշտպանենք Հայաստանը» հեշթեգերով։ Սթորին հրապարակելուց ժամեր անց, սակայն, մոդելը, 25․5 միլիոն հետևորդ ունեցող իր էջից ջնջել է լուսանկարը:

Ինտագրամի «սթորի» բաժնում նմանատիպ հրապարակում էր արել նաև ամերիկացի հայտնի ռեփեր Քարդի Բին։ 76 միլիոնից ավելի հետևորդ ունեցող իր էջում ռեփերը «Հայաստան» համայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի վերաբերյալ լուսանկար էր տեղադրել իր էջում, սակայն, ընդամենը ժամեր անց, հեռացրել այն։ Ավելին ուշ՝ Քարդի Բին թվիթերի իր էջում ձայնագրություն է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչու է հեռացրել Հայաստանի վերաբերյալ հրապարակումը։ Ձայնագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Երեկ, երբ մեր տան վաճառքի հարցերով էինք զբաղվում, մեր օգնականը, որն ազգությամբ հայ է, շատ մտահոգ էր։ Նա մեզ պատմեց, որ իր երկրում ցեղասպանություն է տեղի ունենում և խնդրեց որևէ բան հրապարակել այդ մասին՝ հանուն Հայաստանի։ Ասացի՝ իհարկե, ինչու ոչ, մենք սիրում ենք բոլորին աջակցել։ Բայց հետո արթնացա ու տեսա, որ Ադրբեջանից շատերն են ինձ գրում։ Ես չգիտեի, որ տեղի ունեցողը երկու երկրների միջև պատերազմ է։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, Ադրբեջանից ընկերներ չունեմ, բայց երբ այնտեղ էի, ինձ վերաբերվում էին ինչպես արքայադստերը։ Մտածում էի, որ այդ երկիրը շատ գեղեցիկ է, շատ առաջադեմ, պատմական։ Հայաստանը լուսանկարներով եմ տեսել և նրա մասին նույնպես այդ կարծիքին եմ։ Կարծում եմ՝ երկու երկրներն էլ զբոսաշրջության համար հրաշալի վայր են, որովհետև շատ պատմական են, այնքան բան կա իմանալու, ամեն ինչ այնքան հետաքրքիր է։ Այսօր թեմայի վերաբերյալ մի փոքր ուսումնասիրություն եմ արել, քանի որ մեկնաբանություններում շատ էիք գրում։ Այսպիսով, երկու երկրներին էլ խաղաղություն եմ մաղթում։ Ոչ մի հողակտորի համար չարժի քաոս, մահ ու կռիվ ունենալ, հատկապես այս տարում, որն այդքան վատն էր»։

Ձայնագրությունը հրապարակելուց կարճ ժամանակ անց ամերկացի ռեփերը թվիթերում հայտնել է, որ նույնիսկ ողջ պատմությունը ներկայացնելուց և ներողություն խնդրելուց հետո էլ շարունակում վիրտուալ հարձակումների ենթարկվել։ Հասկանալի է, որ այլազգի հայտնիները, իրավիճակին կամ Հայաստանին ծանոթ չլինելու պատճառով խուսափում են կողմնակալ գրառումներ կատարելուց և Հայաստանին ու Արցախին բացահայտ աջակցելուց։

Սակայն բոլորովին անհասկանալի է՝ ինչու է հայամետ կարծիք արտահայտելուց խուսափել Ռուսաստանում բնակվող հայազգի շոումեն-հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն ագրեսիվ ռազմական գործողություններ էր ծավալել, Գարիկ Մարտիրոսյանն իր էջում տեղադրել էր Հայաստանի դրոշը պատկերող լուսանկար, որին կից գրել էր․ «Այսօր Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և դա արդեն ոչ ոք չի թաքցնում), հայերի դեմ նոր պատերազմ են սկսել: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոս և միամիտ մեթոդներն են`հայ բնակչությանը վախեցնելու համար: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորը կարող են ամեն ինչ տեսնել և լսել: Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների արդյունքում սպանվել ու վիրավորել են հայ խաղաղ բնակիչներ»։

Շումենը կոչ էր արել տրամաբանությամբ շարժվել և չհավատալ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, թե Հայաստանն է պատերազմ հրահրել։ «Ադրբեջանի ապատեղեկատվությունը հիմարության գագաթնակետին է հասել: Հայաստանը չէր կարող հարձակվել կամ հրահրել մի երկրի, որի հետ խնդիրներ չունի: Խնդիրներ ունեն միայն Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում է Թուրքիան։ Պատերազմից միայն նրանք են շահում։ Ոչ մի հայ պատերազմ չի ուզում»։

Օրեր անց, սակայն, գրառումն ու հայկական եռագույնը Գարիկ Մարտիրոսյանի էջից անհետացան։ Փոխարենը հայտնվեց կարմիր քառակուսի պատկերող լուսանկար, որին կից ընդամենը գրված էր․ «Ո՛չ պատերազմին։ Մենք խաղաղության կողմնակիցն ենք»։

Բացի այդ, հրապարակումն արված է այնպես, որ դրա վերաբերյալ մեկնաբանություն թողնել հնարավոր չէ։ Թե ինչու է հայազգի շոումենն իր էջից հեռացրել նախորդ հրապարակումը, հայտնի չէ։ Հնարավոր է, որ Ինստագրամը հեռացրած լինի գրառումը՝ ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ հայցերի (report) հիման վրա, սակայն այդ դեպքում հնարավոր կլիներ մեկ այլ գրառում կատարել կամ, առնվազն, որևէ կերպ հայտարարել, որ նախորդ գրառումն ադրբեջանական կողմի բողոքների պատճառով սոցցանցից հեռացվել է։ Հակառակ դեպքում ստացվում է, որ Մարտիրոսյանն իր գրառումն անձամբ է հեռացրել։

Հավելենք, որ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը ակտիվ կերպով հարձակման են ենթարկում այն հայտնիների էջերը, որոնք որևէ կերպ Հայաստանին կամ Արցախին աջակցություն են հայտնում։ Օրերս նրանք վիրտուալ հարձակում էին կատարել իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսի վրա։ Բանն այն է, որ դերասանուու Ինստագրամի էջում տեղադրված էր “The 355” ֆիլմի շապիկր, որի վրա պատկերված էր Կոլումբիայի դրոշը։ Հայկական եռագույնին նման լինելու պատճառով այն ադրբեջանցիների մոտ տպավորություն էր ստեղծել, թե դերասանուհին իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։ Արդյունքում՝ նրանք դերասանուհու լուսանակարի մեկնաբանություններում հայհոյախառն արտահայտություններ ու ադրբեջանամետ գրառումներ էին թողել։