Քաղաքացիներն ահազանգում են, որ չնայած առողջական վիճակի դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն հաշմանդամ չեն ճանաչվում. ՀՔԱ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերջին շրջանում հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր հարթակներում ահազանգում են, որ նրանց մի մասը բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել, մյուսներն էլ ստացել են ավելի ցածր կարգ:

Ինչպես հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, համանման ահազանգեր ստացվել են նաև իրենց գրասենյակում: Քաղաքացիները պնդում են, որ առողջական վիճակի դրական տեղաշարժ իրենց մոտ չի արձանագրվել, բայց առանց պատշաճ հիմնավորման՝ հաշմանդամության կարգը փոփոխվել է, կամ առհասարակ հաշմանդամ չեն ճանաչվել:

Կազմակերպության աջակցությամբ քաղաքացիները պատրաստվում են իրենց վերաբերյալ ԲՍՓՀ որոշումներն ստանալուն պես դրանք բողոքարկել վերադասության և դատական կարգով:

Վերջին փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված Ս. Գ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերադասության կարգով բողոքարկել է ԲՍՓՀ որոշումը: Բողոքը հիմնավորվել է նրանով, որ 2015 թ.-ից հաշմանդամության երրորդ կարգ ունեցող Ս. Գ.-ն սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչի արդյունքում պարբերաբար բժշկական օգնության կարիք է զգում, հոսպիտալացվում: