«Ռուսաստանը հավաստիացրել է, որ իր կողմից ստանձնած պարտավորությունները կկիրառվեն»․ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ հարձակման դեպքում ՌԴ-ից ռազմական օգնություն ստանալու մասին

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC World News-ին, որից մի հատված հրապարակել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Որոշակի պայմանագրային հիմքերով՝ որոշակի պարամետրերով սահմանված, Հայաստանի տարածքին ուղղված անմիջական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը պետք է անվտանգության որոշակի պարտավորություններ ստանձնի»։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինը վերահաստատել է այդ պարտավորությունների ստանձնումը, Հայաստանի վարչապետն արձագանքել է․ «Հարցին կարող եմ քաղաքական կոնտեքստում պատասխանել` այնպես, ինչպես Ռուսաստանն է հավաստիացրել, որ իր կողմից ստանձնած պարտավորությունները, որոնք սահմանված են պայմանագրերում, կկիրառվեն»։

«Այսպիսով, նա Ձեզ նման բան ասե՞լ է»,- շարունակել է BBC-ի լրագրողը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այո՛»։