Լոս Անջելեսն Արցախի կողքին է. ամերիկացի գործիչներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել
Քաղաքականություն
06.10.2020 | 23:03Լոս Անջելեսի քաղաքային իշխանության անդամներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել` հաջակցություն Արցախի` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում. այս մասին Ֆեյսբուքի իր էջում լուսանկար և գրառում է հրապարակել կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին է»,- գրել է կոնգրեսականը: