ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը պահանջով դիմել է Իսրայելին

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը նամակ է հղել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ կոչ անելով «Իսրայելին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին մահացու կամ երկակի նշանակության նյութերի վաճառքը կամ փոխանցումը»։ Այս մասին տեղեկանում ենք հանձնախմբի կայքից։

Համբարյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի վրա ադրբեջանական անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ռազմական անօդաչու սարքերն ու LORA հրթիռներն անխտիր օգտագործվել են խաղաղ բնակչության դեմ:

«Այս և այլ մահացու զենքերի վաճառքը պետք է անհապաղ դադարեցվի՝ հանուն բարոյականության և միջազգային մարդասիրության իրավունքի։ Մենք հուսով ենք, որ մեր մտահոգությունները շտապ կփոխանցեք Իսրայելի կառավարությանը՝ աշխատելու անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն ու փոխանցումներն Ադրբեջանին և երաշխավորել, որ Իսրայելը երբեք մեղսակից չլինի երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նամակում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Տաթև Ֆռանգյան