Իշխանությունից արբած Էրդողանի իմպերիալիստական հակումներն ու միջազգային հանրության անգործությունը․ The Jerusalеm Post

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև կատաղի հակամարտությունը Թուրքիային ևս մեկ հնարավորություն է ընձեռել՝ ընդլայնելու իր բռնի, իմպերիալիստական ​​հակումները նախագահ Ռեջեփ Էրդողանի երկաթե բռունցքի ներքո:

Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հանկարծակի բռնկումը, առավել հավանական է, որ մասամբ կազմակերպվում է Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով թուրքական գործող ռեժիմի ավելի ու ավելի ագրեսիվ միջազգային քաղաքականությունը, գրում է The Jerusalеm Post-ը:

Լիբիայից Սիրիա, Հունաստան, Իրաք, Ադրբեջան և նույնիսկ Իսրայել, Թուրքիայի գործողությունները հեռու են միջազգային իրավունքի կամ բարոյականության ցանկացած չափանիշից:

Քանի որ Սիրիայում արյունալի պատերազմն այնքան էլ բարդ չէ, Թուրքիան փորձում է օգտվել Սիրիայում տիրող քաոսից ու դեռևս 2016 թվականից սկսել է իր ագրեսիվ ռազմական գործողություններն ու շարունակում է մինչև օրս՝ տեղի քուրդ բնակչությանը ճնշելու համար գրավելով Սիրիայի որոշ տարածքներ՝ պնդելով, որ  մաքրում են «ահաբեկչական գոտիները»:

Բազմաթիվ անկախ կազմակերպություններ հայտնում են, որ Թուրքիան իրականացնում է էթնիկ զտումներ և այլ ռազմական հանցագործություններ փոքրամասնություն հանդիսացող տեղի բնակչության դեմ: Չնայած դրան՝ միջազգային կազմակերպություններն ու Միացյալ Նահանգները ոչինչ չեն ձեռնարկում՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես հաճախ է պատահում անպատիժ մնացած մարդու իրավունքները խախտողների հետ, այնպես էլ Թուրքիայի ագրեսիան և ռազմական հանցագործությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայով։

Թուրքիան նաև սկսել է Սիրիայում տեղացիների հավաքագրումը՝ օտար երկրներում պատերազմներ վարելու համար, ինչպես Լիբիայում, որտեղ նույնպես Թուրքիան խոթել է քիթը։ Հիմա էլ տեղեկություններ կան, որ Անկարան սիրիացիների է հավաքագրում՝ Հայաստանի դեմ պատերազմի համար: Վերջերս Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներն ընդլայնվեցին դեպի Ադրբեջան, քանի որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ իրականացված բռնություններում։

Հոդվածի վերջում պարբերականը շեշտում է, որ չնայած «Իսրայելի հարաբերությունները չափազանց խճճված են Ադրբեջանի և Հայաստանի հետ  փոխհարաբերություններում՝ Իրանի դեմ դաշինքների պատճառով, սակայն Իսրայելը նույնպես պետք է շատ զգույշ լինի այս հակամարտության մեջ Ադրբեջանի (և որպես այդպիսին՝ Թուրքիայի) հետ հավասարեցման հարցում:

«Մենք չպետք է անտեսենք Էրդողանի ագրեսիան: Մենք պետք է պատասխան տանք Թուրքիային և վերջ տանք տարածաշրջանում նրա միջամտությանը»,- ասվում է հրապարակման մեջ։

Տաթև Ֆռանգյան