Ղրղզստանում ցուցարարները գրավել են խորհրդարանի, քաղաքապետարանի ու ՆԳՆ շենքը․ խորհրդարանական ընտրություններն անվավեր են ճանաչվել

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Ղրղզստանի ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, գրում է «Իզվեստիան»։

Խորհրդարանի 120 տեղի համար պայքարում էր 16 կուսակցություն։ Ըստ նախնական արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած կուսակցություններից միայն 4-են անցել խորհրդարան։

Ընտրությունների հաջորդ օրն իսկ այն կուսակցությունների կողմնակիցները, որոնք չեն կարողացել հաղթահարել նվազագույն շեմը, դուրս են եկել Բիշքեկի փողոցներ։ Բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները գրավել են մի շարք կառավարական շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, քաղաքապետարանի ու ՆԳՆ-ի, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության շենքը։

Բացի այդ, ցուցարարները բանտարկությունից ազատ են արձակել երկրի նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևին ու նախկին վարչապետ Սապար Իսակովին, ինչպես նաև մի շարք պատգամավորների։

Երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը տեղի ունեցածն անվանել է  իշխանափոխության փորձ։ Նա հայտարարել է, որ ԿԸՀ-ին առաջարկել է մանրակրկիտ ուսումնասիրել ընտրություններում գրանցված խախտումները և, անհրաժեշտության դեպքում, չեղարկել դրանց արդյունքները։ Նա նաև կոչ է արել ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ հանդարտեցնել իրենց կողմնակիցներին։