Տիգրան Ուլիխանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին. նա նոր պաշտոն է զբաղեցնելու
Քաղաքականություն
06.10.2020 | 12:44ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Նա հայտնել էր, որ նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար:
Ուլիխանյանը մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը:
Հիշեցննենք՝ ՊՎԾ պետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են: