Ասադը հաստատել է, որ Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Սիրիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում օգտագործել է տարբեր երկրներից ահաբեկիչների, միևնույն մեթոդներն են կիրառվել նաև Լիբիայում՝ այնտեղ օգտագործելով Սիրիայից տարված ահաբեկիչներին։

«Այն, որ նա միևնույն մեթոդներն է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, ապացույցներ չի պահանջում։ Սա շատ հավանական է, քանի որ հենց Թուրքիան է հասցրել այս խնդրին, սկսել է այս հակամարտությունը, Թուրքիան է սատարում այս հակամարտությանը։ Թուրքիան ցանկանում է հասնել ինչ-որ բանի, և նա պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները։ Մենք կարող ենք վստահությամբ ասել, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից ու այլ երկրներից»,- ասել է Ասադը։

Բաշար Ասադը նաև հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԼՂ հակամարտության սրման միակ նախաձեռնողն է։
«Նա աջակցում է Լիբիայում ահաբեկիչներին, նա է եղել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված հակամարտության գլխավոր սադրիչն ու նախաձեռնողը»,- ասել է Սիրիայի նախագահը։