Երբ Բաքվի «վիրտուալ հաղթանակները» ավարտվեն, Ալիևը պետք է պատասխան տա Ադրբեջանի հանրությանը․ Էլիբեգովա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական նոր պատերազմի հենց սկզբից ադրբեջանական կողմը պարբերաբար հայկական կողմին է մեղադրում, ապատեղեկատվություն է տարածում։ Հայկական կողմը հերքում է դրանք։ Ադրբեջանի ճարահատյալ գործողությունների թեմայով Factor TV-ն զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

– Տիկի՛ն Էլիբեգովա, ուսումնասիրել եք բոլոր հայտարարությունները, հետևել եք՝ ի՞նչ փոփոխություններ կան հռետորաբանության մեջ։ Ի՞նչ միտումներ կան։

– Փոփոխություններից կարող եմ ասել թուրքական կողմի քաղաքական ու դիվանագիտական ձայնի բարձրության մի փոքր իջեցումը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հայտարարությունից հետո։ Մի փոքր նվազել է, և այսօր արդեն խոսում են այն մասին, որ իրենք ընդամենը դիվանագիտական և քաղաքական օգնություն են ցուցաբերում՝ հասկանալով, որ հետևանքները և հետաքննությունը, որ, ըստ երևույթին, հայկական կողմն անցկացնելու է և պահանջելու է, որ միջազգային մակարդակով անցկացվի, Թուրքիայի դերն արդեն ապացուցված և ֆիքսված բոլոր փաստերով ներկայացնելու է։

Ինչ վերաբերում է բուն Ադրբեջանի հռետորաբանությանը, այստեղ դինամիկան գնում է հակառակը՝ դեպի սրում, դեպի հիստերիայի ավելի գեներացիա։ Իլհամ Ալիևն առաջին օրերին մի փոքր ավելի լուռ էր, ավելի քիչ էր ձայնը լսվում։ Հիմա ինչքանով ավելի կասկածելի են դառնում իր հաջողությունները իր հանրության համար, այնքան իրենց քարոզչական մեքենան ավելի մեծ թափով է աշխատում։ Եվ ինքը օրական ինչ-որ բան է այդպես ազատագրում։

– Մինչ այս պատերազմը ադրբեջանցիները սիրում էին ասել, թե, իբր, հայկական կողմն առանց ռուսական օգնության չի կարող որևէ գործողություն անել։ Հիմա, փաստացի, իրենք առանց թուրքական կողմի, առանց Սիրիայից բերված զինյալների անկարող են հայկական կողմի դեմ մարտական գործողություններում․․․

– Ընկալումների մասին դեռ  վաղ է խոսելը, ընկալումները աֆտերշոկերով կգան պատերազմից հետո։ Ադրբեջանական հանրությունը կսկսի գիտակցել, հասկանալ այդ ամենը, երբ ռազմական գործողությունների փուլն ավարտվի։ Եվ դեռ վաղ է եզրակացություն անել։ Բայց ես վստահ եմ, որ այդ հարցերն Ալիևին տալու են, այնուամենայնիվ, որովհետև այդքան զենք գնել, ներգրավել Թուրքիային…

Ալիևը մեծ քարոզչական միֆ էր ստեղծում, որ հայերն առանց ռուսների պատերազմում չէին կարող հաղթել և այլն։ Եվ այդ միֆը, փաստորեն, փուչիկ էր, որովհետև հայկական կողմը կռվում է միայնակ, Ադրբեջանն օգտագործում է և՛ թուրքական զինված ուժերի օգնությունը, և՛ ահաբեկիչներին՝ Սիրիայից։ Այսինքն՝ այստեղ արդեն քարոզչական առումով շատ լուրջ աֆտերշոկեր են լինելու հենց Ադրբեջանի ներսում։

– Քաղաքական տեսանկյունից ովքեր են հարցեր դնելու Ալիև առաջ՝ քաղաքական գործիչնե՞րը, թե՞ հենց հանրությունը։

– Հանրությունը, որովհետև քաղաքական գործիչները, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ամենաժողովրդավար ընդդիմությունը այսօր Ալիևի կողքին է՝ իր հակահայկական դրսևորումներով, և հաճախակի՝ ավելի ռադիկալ, քան նույն իշխանություններն են ելույթ ունենում։

Եվ այս առումով հույս ունենալ, որ իրենց ժողովրդավար ընդդիմությունը իշխանության գալու դեպքում Արցախյան հարցում կլինի ավելի տրամաբանական, ավելի երկխոսության համար պիտանի, այդ բոլոր պատրանքները, կարծում եմ, այս պատերազմը վերջնականապես հօդս ցնդեցրեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան