Սիրիացի վարձկանը Fox News-ին պատմել է Ադրբեջան մեկնած ու ԼՂ մարտերում սպանված ազգականի մասին

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը Լեռնային Ղարաբաղում դիտարկվում է որպես պրոքսի պատերազմ Անկարայի ու Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վեճի հակառակ կողմերում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ սիրիական  ընդդիմադիր աղքատ գրոհայինները, որոնց աջակցում է Թուրքիան, հավաքագրվում  են թուրքերի կողմից և ուղարկվում Լեռնային Ղարաբաղ։

Սիրիացի գրոհայիններից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ՝ հաշվի առնելով իր սերտ կապերը Թուրքիայի հետ, Fox News-ին պատմել է, որ այս շաբաթ իր հայրենի Ռաստան քաղաքից չորս տղամարդ մարտերում արդեն սպանվել է։ Նրանցից մեկը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակի» 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթն է՝ նրա ազգականը։

«Քինանը սիրիական բանակից հեռացել է 2012 թվականին ու միացել «Սիրիական ազգային բանակին»՝ որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018-ին նա հրաժարվել է միավորվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես մյուս դասալիք սպաները։ Քինանն ունեցել է երկու տարբերակ՝ կա՛մ պիտի գնար Իդլիբ՝ միանալու իսլամիստական ու ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ գնար Աֆրին՝ միանալու թուրքական բանակին»,- լրատվամիջոցին պատմել է սիրիացի գրոհայինը։

Քինանը, ըստ աղբյուրի, որոշել է գնալ Աֆրին ու միանալ Սուլթան Մուրադ դաշինքին, որը գործում է թուրքական բանակի կազմում։ Հետո էլ նրան առաջարկել են գնալ Ադրբեջան, Ղազիանթեփի օդանավակայանից հասել է Ստամբուլ, այնտեղից էլ՝ Ադրբեջան։

«Սա ցավալի լուր էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք և ունենք մեր գործը, մենք չենք ուզում լինել միջազգային վարձկաններ»,- ասել է Fox News-ի զրուցակիցը։

Բացի այդ՝ նա նաև ցույց է տվել 20-30 տարեկան տղամարդկանց լուսանկարներ նույն Ռաստան քաղաքից, որոնք ևս սպանվել են այս շաբաթվա ընթացքում։

Fox News-ը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության գոտում վարձկաննների առկայության մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ կան փաստեր, որ թուրքական Ղազիանթեփ քաղաքից Հարավային Կովկաս գրոհայիններ են բերվել։ Այդ մասին հայտարարել նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Սիրիայից ու Լիբիայից անօրինական զինված խմբեր են ուղարկվել տարածաշրջան։

Էմմա Չոբանյան